ad-banner-1
Բարսելոնա–Դեկու–Ֆլիկ–Լապորտա-Բարսա–պաշտոնական

Ռեալը հեղափոխական քայլի է գնում

Ֆլորենտինո Պերեսը պատրաստվում է ներկայացնել նոր ծրագիր, որը արմատականորեն կփոխի ակումբի կառավարման կառուցվածքը։ Առաջարկը կքննարկվի նոյեմբերին կայանալիք ժողովի ընթացքում։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

Պլանի համաձայն՝ ակումբի անդամները (socio) կպահպանեն ակումբի բաժնետոմսերի ավելի քան 50 տոկոսը, իսկ մնացած մինչև 49 տոկոսը հնարավորություն կտրվի ձեռք բերել ընկերություններին կամ հիմնադրամներին։

Այս մոդելը հիշեցնում է գերմանական Բավարիա Մյունխենի համակարգը, որտեղ մասնավոր ներդրումները համակցվում են երկրպագուների մասնակցությամբ կառավարման հետ։

Փոփոխության հիմնական նպատակը ակումբի ֆինանսական կայունությունն է՝ առանց վերահսկողությունը կորցնելու։ Նախաձեռնության հեղինակների խոսքով՝ սա թույլ կտա ամրապնդել Ռեալ Մադրիդի տնտեսական հիմքերը, պաշտպանել նրա ակտիվները և միաժամանակ անդամներին տալ իրական բաժնեմասեր, ինչը նրանց ավելի պատասխանատու և զգոն կդարձնի ակումբի շահերի պաշտպանության հարցում։

Նոր համակարգի դեպքում որոշումները կընդունվեն հատուկ խորհրդի կողմից, որի կազմում կլինեն և՛ անդամների, և՛ ներդրող ընկերությունների ներկայացուցիչները։ Սա կարող է ապահովել հավասարակշռություն՝ պահպանելով Ռեալի ավանդական ինքնությունը, բայց նաև ապահովելով ժամանակակից կառավարման մոտեցումներ։

Ակնկալվում է, որ Բարսելոնան ևս մոտ ապագայում կարող է անցում կատարել նման մոդելի, հատկապես եթե Ռեալ Մադրիդն այն իրականացնի, և արդյունքները դրական լինեն։

Liana

Հեղինակ՝ Liana