ad-banner-1

Ռեալի նախկին տնօրենը քննադատել է Բարսելոնային

Իսպանիայի նախկին ֆուտբոլիստն ու Ռեալ Մադրիդի նախկին սպորտային տնօրեն Պրեդրագ Միյատովիչը կասկածի տակ է առել Բարսելոնայի՝ Մարկուս Ռեշֆորդին ձեռք բերելու որոշումը։

AS-ի փոխանցմամբ՝ SER ռադիոկայանի եթերում Միյատովիչը խոսել է անգլիացի հարձակվողի մասին՝ նշելով, որ նա ժամանակին համարվել է ապագայի աստղ, սակայն վերջին շրջանում թույլ է հանդես գալիս։

«Ռեշֆորդը մի ժամանակ համարվում էր հսկայական պոտենցիալ ունեցող խաղացող, բայց հիմա նա շատ թույլ շրջան է ապրում։ Երբ թիմը գնում է նման վարձակալության գործարքի, դա նշանակում է կամ փող չունեն, կամ վստահ չեն, որ խաղացողը լավ է հանդես գալու», – ասել է նա։

Նշվում է, որ Ռեշֆորդը կլինի կատալոնական ակումբի երրորդ տարբերակը՝ ձախ թևում խաղացող ձեռք բերելու համար։ Նախապես Բարսելոնան ցանկացել էր պայմանագիր կնքել Նիկո Ուիլյամսի հետ, սակայն վերջինս արդեն երկրորդ ամառն անընդմեջ նախընտրեց մնալ Աթլետիկում՝ երկարաձգելով պայմանագիրը։

Այնուհետև ակումբը փորձեց համաձայնության հասնել Լուիս Դիասի հետ՝ Լիվերպուլից, բայց ֆինանսական պայմանները չհաջողվեց համաձայնեցնել։ Այդպիսով ուշադրությունը սևեռվեց Ռեշֆորդի վրա, որը արդեն դուրս էր մղվել Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմի ծրագրերից։

Գործարքը մոտ է ավարտին․ Ռեշֆորդը Բարսելոնա է տեղափոխվում վարձավճարով՝ մինչ ամառ, իսկ հաջորդ տարի Բարսան ձեռք կբերի նրա տրանսֆերը 35 մլն եվրոյով։

Ըստ աղբյուրների՝ ֆուտբոլիստն ինքն է ջանքեր գործադրել տեղափոխության համար՝ համաձայնելով նույնիսկ աշխատավարձի 25 տոկոս նվազեցման։ Չնայած դրան՝ կատալոնական ակումբը կվճարի Ռեշֆորդի ամբողջ աշխատավարձը նրա մնալու ընթացքում։

Ֆուտբոլիստի համար սա հնարավորություն է նոր էջից սկսելու կարիերան Լա Լիգայում, իսկ Բարսելոնայի համար՝ համարձակ, բայց մտածված քայլ մի խաղացողի համար, ով դեռ կարող է վերադառնալ իր լավագույն խաղին։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։

Պատասխանել