
Այլ
Ռեալի ֆուտբոլիստ․ «Մեսսին լավագույնն է աշխարհում»
Մադրիդի Ռեալը պաշտոնապես ներկայացրել է 18-ամյա եզրային հարձակվող Ֆրանկո Մաստանտուոնոյին՝ որպես ակումբի ֆուտբոլիստ։ Մամուլի ասուլիսի ժամանակ արգենտինացի վինգերը պատասխանել է, թե ում է համարում աշխարհի լավագույն խաղացող։
«Ես արգենտինացի եմ, և ինձ համար աշխարհի լավագույն ֆուտբոլիստը Լիոնել Մեսսին է։ Ավելացնելու ոչինչ չունեմ»,- Մաստանտուոնոյի խոսքերը մեջբերում է The Touchline-ը X սոցիալական ցանցի իր էջում։
Հիշեցնենք, որ Մեսսին Բարսելոնայի համակարգում է եղել 2000-ից մինչև 2021 թվականը։