ad-banner-1
Բարսելոնա

Ռեալ Մադրիդ֊ Բարսելոնա 2֊1

Առաջին Կլասիկոն այս մրցաշրջանում ճիշտ այնպիսին էր, ինչպիսին սպասվում էր՝ խելահեղություն և խառնաշփոթ ամբողջ հանդիպման ընթացքում։ Երկու թիմերն էլ գրեթե հավասար էին տիրում գնդակին, սակայն Ռեալ Մադրիդը ավելի լավ էր օգտագործում իր պահերը, քան Բարսելոնան։ Նրանց պաշտպանությունը ավելի կայուն էր, մինչդեռ Բարսելոնայի պաշտպանությունը յուրաքանչյուր կորցրած գնդակից հետո մրցակցին տալիս էր գոլ խփելու հնարավորություն։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

Ռեալը հանդիպման ընթացքում ավելի հարձակողական էր գործում, մինչդեռ Բարսան անընդհատ տատանվում էր առաջ անցնելու հարցում։ Չնայած մեկ հարվածից զրկվելուն, մեկ 11-մետրանոցը չիրացնելուն և մի քանի անգամ խաղից դուրս վիճակում մնալուն՝ Ռեալ Մադրիդը հաղթեց Բարսելոնային 2-1 հաշվով Սանտյագո Բեռնաբեուում՝ Կիլիան Մբապեի և Ջուդ Բելինգհեմի գոլերի շնորհիվ։

Այս ամենի հետ զուգահեռ հիանալի հանդիպում անցկացրեց Վոյցեխ Շչենսնին։ Նա շատ դրվագներում փրկեց Բարսային գոլ բաց թողնելուն, այդ թվում՝ Մբապեի տասնմեկ մետրանոց հարվածը։ Սրան հակառակ` չգոհացրին պաշտպանները, ամբողջ հանդիպման ընթացքում վստահություն չկար, ինչն էլ հանգեցնում էր մեծ ճնշման Շչենսնիի դարպասին։

Կիսապաշտպանական և հարձակվողական գծում նույնպես կային մի շարք թերացումներ, սակայն որոշակի դրվագներում աչքի էին ընկնում Պեդրին, Ֆերմին Լոպեսն, ով Բարսայի միակ գոլի հեղինակն է, և Մարկուս Ռեշֆորդը։

Mari

Հեղինակ՝ Mari