ad-banner-1

Ռաֆինյա. «Կարծում եմ՝ իրավիճակը շատ լավ է»

Ռաֆինյան, ով Օսասունայի դեմ 2-0 հաշվով հաղթանակի գլխավոր հերոսներից մեկն էր, դարձավ դուբլի հեղինակ։ և Բրազիլացին հաղթանակից հետո խոսեց լրատվամիջոցների հետ։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

«Մենք պետք է կենտրոնանանք մեզ վրա, դա ամենակարևորն է։ Եթե մենք մեր աշխատանքը լավ կատարենք, ապա ուրիշ ոչնչի մասին անհանգստանալու կարիք չունենք։ Այս հաղթանակները շատ կարևոր են վստահություն ձևավորելու համար»։

Բրազիլացու կարծիքով խաղի գլխավոր գործոնը համբերությունն էր, և, նրա խոսքով, իրենք գիտեին, որ առաջին գոլը դժվար է տրվելու։

«Կապտանռնագույնների» ավագը նաև գնահատեց Օսասունայի պաշտպանական որակները. «Օսասունան թիմ է, որը գիտի՝ ինչպես լավ պաշտպանվել, և կարծում եմ, որ մենք շատ լավ խաղ ցուցադրեցինք նրանց դեմ։ Համբերությունը բավարար էր առաջին գոլը խփելու համար»։

Ռաֆինյան նաև խոսեց իր և Լամին Յամալի տոնակատարության մասին։ Այն հարցին, թե գոլը նշելու այդ ոճը հատուկ նշանահություն ունի՞, ֆուտբոլիստը նշեց. «Ոչ, անկեղծ ասած՝ ոչ։ Մենք դա անում ենք բավականին երկար ժամանակ, հաճախ այսպես ենք բարևում միմյանց»։

Վերջում Ռաֆան խոսեց թիմի հոգեբանական վիճակի և մարզավիճակի մասին. «Կարծում եմ՝ ամեն ինչ շատ լավ է ընթանում։ Մենք պետք է կենտրոնանանք մեր վրա․ ի վերջո, դա ամենակարևորն է։ Եթե մենք մեր աշխատանքը պատշաճ կերպով կատարենք, ստիպված չենք լինի անհանգստանալ մրցակիցների մասին։ Որքան շատ միավոր ենք վաստակում, այնքան ավելի լավն ենք դառնում։ Մենք պետք է շարունակենք առաջընթաց գրանցել և հնարավորինս շատ միավորներ կուտակել։ Այս հաղթանակները շատ կարևոր են, քանի որ դրանք թիմին վստահություն են տալիս, որ կարող ենք շարունակել միավորներ վաստակել։ Կարծում եմ՝ մենք ավելի լավ ենք խաղում, քան նախկինում, և որքան շատ ենք հաղթում, այնքան ավելի լավ»։

Hovo

Հեղինակ՝ Hovo