ad-banner-1
Բարսա - կարդոսու վարելա

Պորտուգալացի ծագող աստղը՝ Բարսայի թիրախում

Այն դիրքերից մեկը, որը Բարսան ամրապնդեց անցյալ ամառ, ձախ եզրայինն էր: Լուիս Դիասի տրանսֆերը փորձելուց և Նիկո Ուիլյամսի ձախողված համալրումից հետո, «կապտանռնագույն» ակումբը, ի վերջո, ընտրեց Մարկուս Ռեշֆորդին: 27-ամյա անգլիացի հարձակվողը լավ մեկնարկ ունեցավ՝ արդեն մասնակցելով ութ գոլի (հինգ գոլային փոխանցում և երեք գոլ):

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

Զուգահեռաբար, Բարսան շատ ուշադիր հետևում է Զագրեբի Դինամոյի ձախ եզրային Կարդոսու Վառելային, հայտնում է MD-ն: Պորտուի նախկին ֆուտբոլիստն ընդամենը 16 տարեկան է, շատ է ուսումնասիրվել կատալոնացիների սպորտային տնօրինության կողմից և մեծ առաջընթաց ունի, քանի որ իր տարիքում նա արդեն հասցրել է առանձնանալ և՛ Դինամոյի առաջին թիմում, և՛ Պորտուգալիայի երիտասարդական հավաքականներում:

Երիտասարդ պորտուգալացի ֆուտբոլիստը, որի տրանսֆերային արժեքը կկազմի մոտ հինգ միլիոն եվրո, անցյալ տարի արդեն եղել է Սան Ժոան Դեսպիի «Սիուտատ Էսպորտիվա» մարզական համալիրում, նախքան Զագրեբ տեղափոխվելը: Բացի այդ, վերջերս նա Խորվաթիայում հանդիպել է Դեկուի և գործակալ Էնդի Բարայի հետ, որը նաև Դանի Օլմոյի ներկայացուցիչներից է, և ում հետ «կապտանռնագույնների» սպորտային տնօրենը շատ լավ հարաբերություններ ունի:

Մինչ որոշելը, թե արդյոք հաջորդ ամառ կանի Կարդոսուի տրանսֆերային առաջարկը, Բարսան ցանկանում է տեսնել Ռեշֆորդի առաջընթացը: Եթե նա շարունակի պահպանել ներկայիս մակարդակը, և հաշվի առնելով, որ ակումբն իրեն իրավունք է վերապահել ընդամենը 30 միլիոնով գնելու տարբերակ, տրամաբանական է, որ Բարսան բրիտանացի եզրայինին գնի Մանչեսթեր Յունայթեդից, որտեղից նա ներկայումս վարձակալությամբ է:

Բացի Բարսայից, մեկ այլ ակումբ, որը նույնպես ուշադիր հետևում է Կարդոսու Վառելային, Չելսին է: «Կապույտները» հետևում են պորտուգալացուն և կարող են պայքարել Բարսայի հետ նրա տրանսֆերի համար, եթե կատալոնացիներն ի վերջո որոշի նրա օգտին:

Կարդոսո Վարելան պայմանագիր ունի Զագրեբի Դինամոյի հետ մինչև 2028 թվականի հունիսը:

Pedro98

Հեղինակ՝ Pedro98

Ես Սպարտակն եմ՝ FCBarca.am կայքի համահիմնադիրը։