
Պոգբան՝ Ռեշֆորդի տրանսֆերի մասին
Մանչեսթեր Յունայթեդի նախկին կիսապաշտպան, ներկայում Մոնակոյում հանդես եկող Պոլ Պոգբան խոսել է Ռեշֆորդի` Բարսելոնա տեղափոխության մասին․
«Մանչեսթեր Յունայթեդը կորցնում է մեծ խաղացողի»։
Չմոռանաք միանալ մեր Տելեգրամ–ալիքին։
Ուղիղ եթերում Streamer Speedy HQ-ի հետ զրույցի ժամանակ Պոլ Պոգբան բացահայտ արտահայտել է իր ուրախությունը Ռեշֆորդի համար՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ իր նախկին ակումբը սխալ է գործում։ Պոգբան խոստովանել է, որ իրավիճակը «խելահեղ» է համարում, բայց անկեղծորեն ուրախ է Ռեշֆորդի համար։ Նա ասել է․
«Ուրախ եմ նրա համար, որովհետև Մանչեսթերում նրանից վերցրեցին համարն։ Նրանք մեծ խաղացողի են կորցնում։ Դա վատ է նրանց համար, բայց հրաշալի է Բարսելոնայի համար։ Կարծում եմ՝ դա մարզիչի մեղքը չէ, եթե նա չի հավատում խաղացողին … Նրանք պետք է հաղթեն։ Վերջում, եթե չհաղթեն ու լավ չխաղան, նրան կազատեն»։
Հիշեցնենք, որ Ռեշֆորդն արդեն Բարսելոնայում է։