ad-banner-1
4

Ռոնալդ Արաուխո

ռոնալդ արաուխո
4

Ռոնալդ Արաուխո

Հասակ
79 կգ
Քաշ
188 սմ
Տարիք
26
Ծննդյան տարեթիվ
07/03/1999
Ակումբ
Բարսելոնա
Երկիր
uru Uruguay
0.00մջն
Գոլ՝ խաղում
0.00մջն
Ասիստ՝ խաղում
Հարվածի ճշգ
0%
Փոխանցման ճշգ
0%
Արդյունավետություն
0%
11մ ճշգրտություն
0%
Հաղթանակների տոկոս
100%

Ռոնալդ Ֆեդերիկո Արաուխո դա Սիլվա (իսպ.՝ Ronald Federico Araújo da Silva, մարտի 7, 1999, Ռիվերա, Ուրուգվայ), ուրուգվայցի ֆուտբոլիստ, իսպանական «Բարսելոնա» ակումբի և Ուրուգվայի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան։

Արաուխոն «Ռենտիստաս» ակումբի սան է։ 2016 թվականի սեպտեմբերի 24-ին «Տակուարեմբո»-ի դեմ խաղում իր նորամուտն է նշել Ուրուգվայի ֆուտբոլի առաջնությունում։ Դեկտեմբերի 9-ին «Սենտրալ Էսպանյոլի» դեմ խաղում Ռոնալդն իր առաջին գոլն է խփել «Ռենտիստասի» կազմում։ 2017 թվականի ամռանը Արաուխոն տեղափոխվել է «Բոստոն Ռիվեր»։ Տրանսֆերի արժեքը կազմել է 400 հազար եվրո։ Սեպտեմբերի 18-ին «Էլ Տանկե Սիսլեյ»-ի դեմ խաղում նորամուտն է նշել Ուրուգվայի ֆուտբոլի առաջնությունում։

2018 թվականի ամռանը Արաուխոն տեղափոխվել է Իսպանիայի «Բարսելոնայի» պահեստային կազմ։ Տրանսֆերի գումարը կազմել է 1,7 միլիոն եվրո։ Հոկտեմբերի 28-ին «Էսպանյոլի» պահեստայինների դեմ խաղում նորամուտն է նշել Սեգունդա Բ-ում։ 2020 թվականի ամռանը տեղափոխվել է առաջին թիմ։ Հոկտեմբերի 6-ին «Սևիլյայի» դեմ խաղում նորամուտն է նշել Լա Լիգայում։ «Վալենսիա»-ի դեմ խաղում խփել է իր առաջին գոլը «Բարսելոնա»-ի կազմում։ 2021 թվականին օգնել է ակումբին նվաճել Իսպանիայի գավաթը։

2019 թվականին Ուրուգվայի երիտասարդական հավաքականի կազմում Արաուխոն Լեհաստանում մասնակցել է աշխարհի երիտասարդական առաջնությանը։ Մրցաշարում մասնակցել է Նորվեգիայի, Նոր Զելանդիայի և Էկվադորի թիմերի դեմ խաղերում։ Էկվադորցիների դեմ խաղում Ռոնալդը դարձել է գոլի հեղինակ։

2020 թվականի հոկտեմբերի 13-ին Էկվադորի հավաքականի դեմ աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական խաղում Արաուխոն նորամուտն է նշել Ուրուգվայի հավաքականի կազմում։

2021 թվականին Արաուխոն ընդգրկվել է Ամերիկայի գավաթ 2021-ի ազգային հավաքականի կազմում։ Մրցաշարում նա պահեստային էր և խաղադաշտ դուրս չի եկել։