ad-banner-1
8

Պեդրի

Պեդրի
8

Պեդրի

Հասակ
174 սմ
Քաշ
60 կգ
Տարիք
22
Ծննդյան տարեթիվ
25/11/2002
n/aմջն
Գոլ՝ խաղում
n/aմջն
Ասիստ՝ խաղում
Shot Accuracy
%
Pass Accuracy
%
Performance
%
Penalty Kick Accuracy
%
Win ratio
%

Պեդրո Գոնսալես Լոպես (իսպ.՝ Pedro González López, նոյեմբերի 25, 2002, Տեգեստե, Տեներիֆե, Սանտա Կրուս դե Տեներիֆե, Կանարյան կղզիներ, Իսպանիա), հայտնի է որպես Պեդրի (իսպ.՝ Pedri), իսպանացի ֆուտբոլիստ, խաղում է հարձակվողական կիսապաշտպանի դիրքում, հանդես է գալիս Բարսելոնայի և Իսպանիայի հավաքականի կազմում։ Եվրո 2020-ի բրոնզե մեդալակիր, ինչպես նաև ճանաչվել է նույն առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։ Տոկիո 2020 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր։ 18 տարեկան հասակում ընդգրկվել է Ոսկե գնդակի 2021 թվականի մրցանակաբաշխության 30 հավակնորդների ցանկում։ Համարվում է իր սերնդի ամենատաղանդավոր խաղացողներից մեկը։ 2024 Ուեֆա Եվրոպայի չեմպիոն է դարձել։

Պեդրին ծնունդով Տեգեստեից է, Կանարյան կղզիներից։ Հանդես է եկել «Տեգեստեյի» և «Խուվենտուդ Լագունայի» երիտասարդական ակումբների կազմում, իսկ 2018 թվականին դարձավ «Լաս-Պալմասի» ակադամիայի սան։ 2019 թվականի հուլիսին 16-ամյա նա կնքեց իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը «Լաս-Պալմասի» հետ։

2019 թվականի օգոստոսի 18-ին իսպանացին դեբյուտը նշեց «Լաս-Պալմասի» կազմում Սեգունդայի շրջանակներում «Ուեսկայի» դեմ հանդիպման ժամանակ։ 2019 թվականի սեպտեմբերի 19-ին Սպոևտինգի դեմ հանդիպման ժամանակ 16 տարեկան հասակում Իսպանացին խփեց իր անդրանիկ գնդակը, դառնալով «Լաս-Պալմասի» պատմության ամենաերիտասարդ գոլի հեղինակը։

2019 թվականի սեպտեմբերի 2-ին «Բարսելոնան» հայտարարեց «Լաս-Պալմասից» 5 մլն․ եվրոյի դիմաց Պեդրիին ձեռք բերելու մասին։ Նա ակումբի հետ կնքեց երկաարամյա պայմանագիր։

2020 թվականի սեպտեմբերի 27-ին իսպանական Պրիմերայի շրջանակներում կայացած Վիլյառեալի դեմ հանդիպման ժամանակ Պեդրին՝ Ֆիլիպե Կոուտինյոյի փոխարեն խաղադաշտ դուրս գալով իր դեբյուտը նշեց «Բարսելոնայի» կազմում։ 2020 թվականի հոկտեմբերի 20-ին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի շրջանակներում կայացած «Ֆերենցվարոշի» դեմ խաղում իսպանացին խփեց իր դեբյուտային գոլը «Բարսելոնայի» կազմում։

Ֆուտբոլիստը անդես է եկել Իսպանիայի Մ-17, Մ-18, Մ-19 և Մ-21 տարիայինների հավաքականների կազմում։

2021 թվականի մարտի 15-ին ֆուտբոլիստն առաջին անգամ հրավիրվեց գլխավոր հավաքական (վերջինիս գլխավոր մարզիչ՝ Լուիս Էնրիկեյի հրավերով) 2022 թվականի Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում Հունաստանի, Վրաստանի և Կոսովոյի հավաքականների դեմ կայանալիք հանդիպումների համար։ Պեդրին մասնակցեց բոլոր երեք հանդիպումներին, դեբյուտը նշեց 2021 թվականի մարտի 25-ին կայացած Հունաստանի հավաքականի դեմ հանիպմանը, Դանի Օլմոյի փոխարեն խաղադաշտ դուրս գալով։ 2021 թվականի մարտի 28-ին Վրաստանի դեմ խաղում ընդգրկվել էր մեկնարկային կազմում։

Եվրո 2020-ի ժամանակ Պեդրին դարձավ մեկնարկային կազմի խաղացող և իր հավաքականի հետ հասավ մինչև կիսաեզրափակիչ։ Նա ցույց տվեց հիանալի խաղ և ճանաչվեց մրցաշարի լավագույն երիտասարդ խաղացող, որից հետո նրան սկսեցին համեմատել «Բարսելոնայի» լեգենդ Անդրես Ինիեստայի հետ։

Եվրո 2020-ից հետո ֆուտբոլիստին հրավիրեցին Իսպանիայի հավաքականի օլիմպիական կազմ։ Իր հավաքականի հետ հասավ մինչև եզրափակիչ, որի ժամանակ զիջեցին Բրազիլիային։