Մարկ-Անդրե տեր Շտեգեն (ապրիլի 30, 1992, Մյոնխենգլադբախ, Դյուսելդորֆ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա), գերմանացի ֆուտբոլիստ, դարպասապահ, ով հիմա հանդես է գալիս Կատալոնական Բարսելոնայում և Գերմանիայի ազգային հավաքականում։
Կարիերա
Տեր Շտեգենն առաջին անգամ որպես Բորուսիա (Մ)-ի ֆուտբոլիստ հանդես է եկել 2010 թվականի ապրիլի 9-ին 28-րդ տուրի հանդիպման ժամանակ, որտեղ նրա ակումբը հաղթել է 3։2 հաշվով։
2010/2011 մրցաշրջանում Տեր Շտեգենը հանդես էր գալիս 1-ին համարով և ամանորյա ընդմիջումից հետո դարձել էր հիմնական կազմի խաղացող։ Այս ժամանակ ակումբում կային դարպասապահի հետ կապված խնդիրներ։ Ակումբի դարպասապահներ Լոգան Բեյին և Քրիստափոր Խայմեռոտը շատ սխալներ էին թույլ տալիս և այդ պատճառով թիմի նոր մարզիչ Լյուսեն Ֆավրեն սկսեց դաշտ դուրս բերել Մարկ Անդրեին։ Բունդեսլիգայի 29-րդ տուրի Քյոլնի դեմ խաղում Տեր Շտեգենը հիմնական կազմում դուրս եկավ խաղադաշտ և նրա թիմը 5:1 հաշվով հաղթանակ տարավ։
Բարսելոնա
2014 թվականի մայիսի 22-ին տեր Շտեգենը տեղափոխվեց Բարսելոնա 12 միլիոն եվրոյի դիմաց, և նա այդ մրցաշրջանում փոխարինեց Վիկտոր Վալդեսին և Խոսե Մանուել Պինտոյին, ովքեր ամռանը լքեցին Բարսելոնան։ Պայմանագիրը կքնվեց 5 տարի ժամկետով։ Նա առաջին անգամ Բարսելոնայի կազմում դաշտ դուրս եկավ 2014թ հուլիսի 19-ին իսպանական Ռեկրեատիվո ակումբի դեմ խաղի 46-րդ րոպեյին՝ փոխարինելով Ժորդի Մասիպին։
Սեպտեմբերի 17-ին Չեմպիոնների լիգայի խմբային տուրի՝ «ԱՊՕԷԼ» ֆուտբոլային ակումբի դեմ առաջին խաղում Տեր Շտեգենն առաջին անգամ «Բարսելոնայի» հավաքականում մասնակցեց պաշտոնական խաղի։ Գերմանացին դաշտ դուրս եկավ խաղի առաջին րոպեններին, իսկ խաղն ավարտվեց կատալոնացիների հաղթանակով՝ 0:1 հաշվով։ Իսպանիայի գավաթի առաջնությունում նա առաջին անգամ դաշտ դուրս եկավ դեկտեմբերի 4-ին՝ «Ուեսկա» (իսպ.՝ Sociedad Deportiva Huesca) թիմի դեմ արտագնա խաղում, որտեղ Բարսելոնան ջախջախիչ հաղթանակ տարավ 4:0 հաշվով։