ad-banner-1
6

Գավի

6

Գավի

Հասակ
173 սմ
Քաշ
70 կգ
Տարիք
20
Ծննդյան տարեթիվ
05/08/2004
Ակումբ
Բարսելոնա
Երկիր
esp Spain
0.00մջն
Գոլ՝ խաղում
0.00մջն
Ասիստ՝ խաղում
Հարվածի ճշգ
0%
Փոխանցման ճշգ
0%
Արդյունավետություն
0%
11մ ճշգրտություն
0%
Հաղթանակների տոկոս
100%

Պաբլո Մարտին Պաես Գավիրա (իսպ.՝ Pablo Martín Páez Gavira, օգոստոսի 5, 2004, Լոս Պալասիոս ի Վիլյաֆրանկա, Սևիլյա, Անդալուզիա, Իսպանիա), առավելապես հայտնի է որպես Գավի, իսպանացի ֆուտբոլիստ, որը կիսապաշտպանի դիրքում հանդես է գալիս Լա լիգայի «Բարսելոնա» ակումբում և Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականում։

Գավին ծնվել է Իսպանիայի հարավային Անդալուսիա երկրամասի Լոս Պալասիոս ի Վիլյաֆրանկա բնակավայրում, որտեղ էլ սկսել է իր մասնագիտական կարիերան (տեղի «Լա Լիարա Բալոմպիե» ակումբում)։ Իր հայրենի ակումբում 2 տարի (2010-2012) անցկացնելուց հետո երիտասարդ Պաբլոն տեղափոխվել է «Ռեալ Բետիս»-ի երիտասարդական ակադեմիա, որտեղ նա անցկացրել է երկու մրցաշրջան։ «Ռեալ Բետիս»-ի երիտասարդական թիմում վերջինս դարձել է 95 գոլերի հեղինակ։

2020-21 մրցաշրջանում երկու անգամ «Բարսելոնա Բ»-ի կազմում հանդես գալուց հետո՝ Գավին բարձրանում է մեծահասակների թիմ՝ նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ առաջին թիմի հետ մինչմրցաշրջանային ընկերական խաղերի համար «Խիմնաստիկ դե Տարագոնա»-ի և «Ժիրոնա»-ի դեմ հաղթանակներում լավ ելույթներից հետո Գավին առաջ է անցում Ռիկի Պուչից և ամրապնդում իր դիրքերը Ռոնալդ Կումանի թիմում[։ Հաջորդիվ, երիտասարդ ֆուտբոլիստը լավագույնս դրսևորում է իրեն գերմանական «Շտուտգարտ»-ի դեմ դիմակայությունում կատալոնական ակումբի 3-0 հաշվով հաղթանակի ժամանակ։ Այս հանդիպումից հետո ֆուտբոլասերները նրան սկսում են համեմատել «Բարսելոնա» ակումբի լեգենդ Չավիի հետ։

2021 թվականի օգոստոսի 29-ին նա անցկացնում է իր առաջին պաշտոնական հանդիպումը «Բարսելոնա» ՖԱ կազմում՝ Լա Լիգայի առաջնության Բարսելոնա-Խետաֆե հանդիպման 73-րդ րոպեին փոխարինելով Սերխի Ռոբերտոյին։ Դեկտեմբերի 18-ին նա հեղինակում է իր առաջին գոլը ակումբի կազմում և գոլային փոխանցում կատարում «Էլչե»-ի դեմ տնային հաղթանակում (3-2)։