Ֆերմին Լոպես (իսպ.՝ Fermín López Marín, մայիսի 11, 2003, Էլ Կամպիլյո, Ուելվա, Անդալուզիա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, «Բարսելոնա» ակումբի և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան:
Ֆերմին Լոպեսը սկսել է իր ֆուտբոլային ուղին տեղական «Էլ Կամպիլյո» ակումբում, այնուհետև տեղափոխվել է «Ռեկրեատիվո», իսկ 2012 թվականին՝ «Ռեալ Բետիս»: 2016 թվականի ամռանը տեղափոխվել է «Բարսելոնայի» երիտասարդական ակադեմիա: 2022 թվականի օգոստոսի 19-ին երկու տարով՝ մինչև 2024 թվականը, մասնագիտական պայմանագիր է կնքել «Բարսելոնա Բ»-ի հետ և անմիջապես վարձավճարով տեղափոխվել է Իսպանիայի 3-րդ դիվիզիոնի «Լինարես Դեպորտիվո»: «Բարսելոնայի» հետ մարզումների լավ արդյունքներից հետո 2023 թվականի հուլիսին նա հրավիրվել է առաջին թիմ՝ նախամրցաշրջանային հավաքին: Լայն ճանաչում է ստացել 2023 թվականի հուլիսի 29-ին կայացած «Բարսելոնայի» և «Ռեալ Մադրիդի» միջև ընկերական հանդիպման ժամանակ (3:0), որից հետո Չավին հաստատել է, որ Լոպեսը կմնա առաջին թիմում 2023/24 մրցաշրջանում: «Բարսելոնայի» կազմում դեբյուտ է կատարել 2023 թվականի օգոստոսի 27-ին Լա Լիգայի «Վիլյառեալի» դեմ խաղում: