Ալեխանդրո Բալդե Մարտինես (իսպ.՝ Alejandro Balde Martínez; հոկտեմբերի 18, 2003, Բարսելոնա), իսպանացի ֆուտբոլիստ, «Բարսելոնա» ակումբի և Իսպանիայի հավաքականի պաշտպան։
Բալդեն սկսել է զբաղվել ֆուտբոլով վեց տարեկանում՝ «Սեն Գաբրիել» ակումբում, և շուտով գրավել է կատալոնական երկու թիմերի ուշադրությունը։ Բոլորից արագ արձագանքել է «Էսպանյոլը», բայց Բալդեն ամբողջ տարին անցկացրել է ակումբում, որից հետո ութ տարեկանում գնացել է «Բարսելոնայի» ակադեմիա։ 2020/21 մրցաշրջանում Ալեխանդրոն սկսել է խաղալ Բարսելոնա Բ-ում, բայց տեղ չի ստացել առաջին թիմում, քանի որ պայմանագրի երկարաձգման հետ կապված խնդիրներ կային, ինչի արդյունքում նա ստիպված է եղել փոխել իր գործակալին, Ժորժե Մենդեսը դարձել է նրա նոր գործակալը։
Հուլիսի վերջին նա, այնուամենայնիվ, երկարաձգել է պայմանագիրը մինչև 2024 թվականը՝ 500 միլիոն եվրո փոխհատուցման կետով։