ad-banner-1

(PHOTO). Ռեշֆորդն արդեն մարզվում է Բարսելոնայի հետ

Բարսելոնայի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկի ղեկավարությամբ թիմը այս երեքշաբթի առավոտյան վերադարձել է մարզումների՝ կատարելով նախատեսված երկու սեանսներից առաջինը Ciutat Esportiva Joan Gamper-ում։ Թեպետ Մարկուս Ռեշֆորդի տեղափոխությունը դեռ պաշտոնապես չի հայտարարվել, նա արդեն հասցրել է ծանոթանալ իր ապագա թիմակիցների հետ։

Ռեշֆորդը Բարսելոնա է ժամանել շաբաթվա վերջում և արդեն անցել է բժշկական զննումը, որը հաջողությամբ ավարտել է երկուշաբթի օրը։ Այդ օրը թիմը հանգստանում էր, ուստի անգլիացի հարձակվողը մարզվել է առանձին։ Այսօր, երբ թիմը վերադարձել է մարզումներին, Ռեշֆորդը օգտվել է հնարավորությունից՝ առաջին անգամ հանդիպելու իր նոր թիմակիցներին։

Չմոռանաք միանալ մեր Տելեգրամ-ալիքին։

Թեև նրա պայմանագիրը դեռ չի ստորագրվել և տրանսֆերը պաշտոնապես չի հայտարարվել, ակնկալվում է, որ դա տեղի կունենա չորեքշաբթի կեսօրին, ինչից հետո նա կմասնակցի իր առաջին մամուլի ասուլիսին որպես Բարսելոնայի խաղացող։

Տեղափոխության հայտարարությունից առաջ Ռեշֆորդը շարունակում է անհատական մարզումները՝ պատրաստվելու թիմի առաջիկա Ասիական նախամրցաշրջանային շրջագայությանը։

Նշենք նաև, որ թիմի ավագ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը շարունակում է բացակայել մարզումներից։ Դարպասապահը դեռևս պայքարում է մեջքի խնդիրների դեմ և չի որոշել՝ ինչ բուժման ընթացք է ընտրելու։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ գերմանացի դարպասապահը հնարավոր է ենթարկվի վիրահատության, ինչը կհանգեցնի չորս ամսվա բացակայության։

Այսօրվա մարզմանը մասնակցել են նաև Բարսելոնայի պահեստային թիմի մի շարք խաղացողներ։ Չնայած նրան, որ Հանսի Ֆլիկն արդեն որոշել է, թե ովքեր չեն մեկնելու շրջագայության։

Մարզմանը մասնակցել են Ջոֆրե Տորենտսը, Պեդրո Ֆերնանդեսը (հայտնի որպես Դրո), ինչպես նաև Գիլյե և Տոնի Ֆերնանդես զարմիկները և Ռունի Բարդգին։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։

Պատասխանել