
(Photo) Հատուկ մարզաշապիկ՝ Էլ Կլասիկոյի համար
2025/26 մրցաշրջանի առաջին «Էլ Կլասիկոն» կայանալու է հոկտեմբերի 26-ին՝ «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում, և Բարսելոնայի երկրպագուներին սպասվում է հատուկ անակնկալ։
Ինչպես արդեն հաղորդվել էր, այդ հանդիպմանը ակումբի մարզաշապիկի առաջային հատվածում տեղադրվելու է Էդ Շիրանի լոգոն։ Այս քայլը Բարսելոնայի և Spotify-ի համագործակցության մի մասն է, որը մշակութային երանգ է հաղորդում աշխարհի ամենահայտնի ֆուտբոլային հանդիպումներից մեկին։
Էդ Շիրանի ընդգրկումը կապված է նրա նոր ալբոմի՝ «Play»-ի առաջխաղացման հետ։ Արդեն համացանցում արտահոսել է մարզաշապիկի հնարավոր դիզայնի տեսքը, որը մեծ ոգևորություն է առաջացրել երկրպագուների մոտ։
Քանի որ գովազդային նյութերի արտադրությունն արդեն ընթացքի մեջ է, սպասվում է շուտով նաև պաշտոնական հայտարարություն։ Spotify-ի հետ համագործակցության մեկնարկից՝ 2022 թվականից, Բարսելոնան «Էլ Կլասիկոն» վերածեց ոչ միայն ֆուտբոլային, այլև մշակութային իրադարձության։
Այս ընթացքում մարզաշապիկների վրա հայտնվել են մի շարք աստղերի խորհրդանշանները։ Խաղադաշտից դուրս նախաձեռնության նպատակը երկրպագուներին ամբողջ աշխարհում միավորելն է՝ «Էլ Կլասիկոն» դարձնելով ոչ միայն սպորտային, այլև մշակութային իրադարձություն։
