
Պեպ Գվարդիոլան խոսել է Հանսի Ֆլիկի Բարսելոնայի մասին
Մանչեսթեր Սիթիի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կրկին բարձր է գնահատել Բարսելոնայի ներկայիս խաղային ոճը և Հանսի Ֆլիկի աշխատանքը՝ նշելով, որ կատալոնական ակումբը ճիշտ ուղղությամբ է շարժվում։
«Ես այն մարդը չեմ, ով խորհուրդ է տալիս, բայց երբ ոմանք ասում են՝ “խնդիրը Բարսայի պաշտպանությունում է”… ասեմ՝ ոչ, մի՛ փոխեք ոչինչ։ Պարզապես շարունակեք առաջ շարժվել այնպես, ինչպես հիմա եք անում», — ասել է Գվարդիոլան։
Նրա խոսքով՝ ժամանակի ընթացքում մրցակիցները միշտ գտնում են ձևեր՝ վնասելու քեզ, և հենց դա է խաղի էությունը։
«Թիմը երբեք նույնը չի մնում․ նրանք կգտնեն լուծում, և այդ ժամանակ արդեն Հանսին է պատկանում հակաքայլը գտնելու հերթը։ Խնդիրը համակարգը փոխելու մեջ չէ, այլ մանրուքներ ավելացնելու, որոնք թույլ չեն տա մրցակիցներին օգտվել քո թուլություններից։ Ֆուտբոլում դադար վերցնելը կործանում է ցանկացած թիմ», — ընդգծել է Գվարդիոլան։
Նա նաև անդրադարձել է իր և Ֆլիկի խաղային փիլիսոփայությունների տարբերությանը․
«Յոհան Կրոյֆի գաղափարը միշտ այն էր՝ խփել մեկ գոլ ավելի, քան մրցակիցը, բայց դա պետք է ուղեկցվեր խաղի ռիթմի հսկողությամբ։ Կարծում եմ՝ Հանսին այդ գաղափարին նոր շունչ է տվել», — ասել է նա։
Գվարդիոլան հավելել է, որ երբեմն դիտում է Բարսայի խաղերը՝ փորձելով վերլուծել նրանց պաշտպանությունն ու ամբողջ կառուցվածքը․
«Նրանք ամեն ինչ անում են առավելագույն արագությամբ։ Դա դիտելը իսկապես հաճելի է ու հիացմունք առաջացնող։ Որպես Բարսայի երկրպագու՝ ցավում եմ նրանց համար, ովքեր այդ թիմի երկրպագուն չեն, որովհետև նրանց դիտելը զուտ ուրախություն է», — ասել է նա։
Անդրադառնալով անցած մրցաշրջանին՝ Գվարդիոլան հավելել է․
«Ցավալի էր, որ նրանք չհասան եզրափակիչ, բայց Ինտերը շատ դժվար մրցակից է հաղթելու համար»։
Ամբողջական հարցազրույցը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ