ad-banner-1
Պերես-Ռոյգ

Վիլյառեալի նախագահի կոշտ արձագանքը Ռեալ Մադրիդի հայտարարությանը

Լա Լիգան քննարկում է Բարսելոնա–Վիլյառեալ խաղը ԱՄՆ տեղափոխելու տարբերակը, ինչին կտրականապես դեմ է Ռեալ Մադրիդը։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

Այս հարցը արդեն լուրջ հակասություն է առաջացրել իսպանական ֆուտբոլում։ Վիլյառեալի նախագահ Ֆերնանդո Ռոյգը հրապարակավ քննադատել է մադրիդյան ակումբին՝ երկակի ստանդարտների համար։

«Շուտով իրենց մարզադաշտում՝ Սանտյագո Բերնաբեուում, կանցկացվի NFL-ի խաղ, և նրանք ֆինանսական շահ կունենան դրանից։ Այսինքն՝ թույլատրվա՞ծ է, որ այլ լիգաներն իրենց առաջխաղացումն իրականացնեն Եվրոպայում, իսկ Լա Լիգային թույլատրված չէ՞ իրեն առաջ մղել Միացյալ Նահանգներում», — ասել է Ռոյգը։

Նրա խոսքով՝ եթե Ռեալ Մադրիդը թույլ է տալիս ամերիկյան լիգաներին խաղալ Բեռնաբեուում, ապա անհասկանալի է, թե ինչու են նրանք դեմ Լա Լիգայի զարգացմանն արտասահմանում։

Ռոյգը նաև հիշեցրել է, որ վերջին տարիներին Վիլյառեալը հաջող հանդես է եկել Բարսելոնայի դեմ՝ հատկապես արտագնա խաղերում. «Կարծում եմ, մենք մեր տանը քսան տարի է, ինչ չենք հաղթել Բարսելոնային, բայց վերջին երկու մրցաշրջաններում հաղթել ենք նրանց արտագնա խաղում։ Մեր վիճակագրությունը ցույց է տալիս, որ Բարսելոնայում մենք ավելի հաճախ ենք հաղթում Բարսային, քան Վիլյառեալում»։

Ֆերնանդո Ռոյգի հայտարարությունը մեծ արձագանք է ստացել իսպանական մամուլում՝ նոր լարում առաջացնելով Մադրիդի և Լա Լիգայի ղեկավարության միջև։ Այս թեման արդեն դիտարկվում է որպես հերթական հակամարտություն՝ եվրոպական ֆուտբոլի ամենազորեղ ակումբներից մեկի և առաջնության ղեկավար մարմնի միջև։

Liana

Հեղինակ՝ Liana