ad-banner-1
տեր–շտեգեն

Պաշտոնական. Շտեգենը հայտարարություն է տարածել

Բարսելոնայի դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրառում է կատարել՝ դիմելով երկրպագուներին․

«Սիրելի կուլեներ,

Ես կրում եմ Բարսելոնայի գույները և մարզաշապիկը մեծ հպարտությամբ՝ խաղադաշտում և դրանից դուրս, հաջողության և դժվար պահերին։ Այսօր անձամբ ինձ համար բարդ օր է։

Չմոռանաք միանալ մեր Տելեգրամ–ալիքին։

Որպես աթլետ՝ ես լավ վիճակում եմ, թեպետ, ցավոք, չեմ ազատվել ցավերից։ Բարսելոնայի բժշկական թիմի և այլ փորձագետների հետ խորը և մանրամասն քննարկումների արդյունքում որոշում ենք կայացրել, որ ամբողջովին վերականգնվելու համար ամենաարագ և ապահով ճանապարհը վիրահատությունն է։

Մեջքիս նախորդ վիրահատությունից հետո ես վերադարձա 66 օր՝ գրեթե 2 ամիս անց։ Այս անգամ բժիշկները կարծում են, որ երեք ամիս պետք կլինի ռիսկերը նվազեցնելու և ապահով լինելու համար։

Շատ ցավալի է այս ընթացքում թիմին աջակցելու հնարավորություն չունենալը։ Բայց ուրախացնող է, որ վերականգնողական փուլը իրատեսական է և ճանապարհը հստակ է։

Ձեր,

Մարկ»։

Նախկինում արդեն տեղեկացրել էինք, որ Շտեգենը մեջքի հետ կապված խնդիրներ ունի, ինչի պատճառով չէր մարզվում վերջին 10 օրերին։ Ակումբը խորհուրդ էր տվել նրան նորից վիրահատվել, սակայն գերմանացին ժամանակ էր խնդրել մտածելու և որոշում կայացնելու համար։
Pedro98

Հեղինակ՝ Pedro98

Ես Սպարտակն եմ՝ FCBarca.am կայքի համահիմնադիրը։

Պատասխանել