Պաշտոնական. Բարսելոնան զրկվել է առանցքային խաղացողից
Բարսելոնան պաշտոնապես հաստատել է, որ թիմի առանցքային եզրային հարձակվող Ռաֆինյան չի մասնակցի Ալբասետեի դեմ վաղվա հանդիպմանը Կոպա դել Ռեյի շրջանակում։
Այն բանից հետո, երբ բրազիլացի ֆուտբոլիստը այսօր չէր մարզվել թիմի հետ, ակումբը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Ռաֆինյան ունի աջ ոտքի ներբերանի մկանային գերծանրաբեռնվածություն։ Բարսելոնայում շեշտել են, որ նրա բացակայությունը նախազգուշական բնույթ ունի, իսկ վերականգնման ենթադրյալ ժամկետը կազմում է մեկ շաբաթ։
«Ռաֆինյան ունի գերծանրաբեռնվածություն աջ ոտքի ներբերանի շրջանում։ Նա նախազգուշական նկատառումներով դուրս կմնա Ալբասետեի դեմ խաղից, իսկ վերականգնման ժամկետը կլինի մեկ շաբաթ», — նշված է ակումբի պաշտոնական հաղորդագրությունում։
Այսպիսով, Ռաֆինյան հաստատապես չի մասնակցի Ալբասետեի դեմ վաղվա հանդիպմանը։ Նշված մեկշաբաթյա վերականգնման ժամկետի ֆոնին դեռ պարզ չէ, թե արդյոք նա կհասցնի լիովին պատրաստ լինել շաբաթ օրը կայանալիք Լա Լիգայի Ռեալ Մալյորկայի դեմ խաղին։
