
Պաշտոնական․ Բարսելոնան 11 միլիոն եվրո է աշխատել իր նախկին ֆուտբոլիստի շնորհիվ
Երկու տարի ակումբի կազմում անցկացնելուց հետո, Ֆրանսիշկու Տրինկաուն 2022 թվականի ամռանը հրաժեշտ տվեց Բարսելոնային՝ տեղափոխվելով Սպորտինգ։
Բարսելոնան ուներ նաև հետգնման կետ 2025-ին՝ 20 միլիոն եվրոյի դիմաց (որը 2023-ին կազմում էր 15 միլիոն, իսկ 2024-ին՝ 17.5 միլիոն)։
Այժմ, պաշտոնական հայտարարությամբ, Սպորտինգը հաստատել է, որ Տրինկաուի մնացած 50% իրավունքները Բարսելոնայից գնել է 11 միլիոն եվրոյով։
«Սպորտինգ ակումբը Բարսելոնա-ի հետ համաձայնության է եկել ֆուտբոլիստ Ֆրանցիսկո Տրինկաոյի տրանսֆերային իրավունքների 50%-ը 11 միլիոն եվրոյով գնելու վերաբերյալ»,— ասվում է հայտարարության մեջ։
«Արդյունքում, Սպորտինգն այժմ ամբողջությամբ՝ 100%-ով, տիրապետում է խաղացողի տրանսֆերային իրավունքներին։ Նաև հայտարարվում է, որ Սպորտինգ ակումբը միջնորդական ծառայությունների համար որևէ վճար չի կրի»։
Այս 11 միլիոն եվրոյի հասույթը մեծ աջակցություն է Բարսելոնային և կօգնի ակումբին՝ վերադառնալու 1:1 ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնին։
Այս ամառ կատալոնացիների համար նախկին ֆուտբոլիստների վաճառքներն ու գործարքները բավականին շահավետ են եղել, քանի որ Ժան-Կլեր Տոդիբոյի և Ալեքս Կոլյադոյի նման խաղացողների տեղափոխությունները ևս ֆինանսական օգուտներ են բերել։