ad-banner-1
Բարսելոնա–Դեկու–Ֆլիկ–Լապորտա-Բարսա–պաշտոնական

Պաշտոնական. 21-ամյա տաղանդը տեղափոխվեց Բարսա

Բարսելոնա ֆուտբոլային ակումբը համաձայնության է եկել ֆուտբոլիստ Ռոժեր Մարտինեսի հետ՝ նրան Բարսա Աթլետիկի կազմում ընդգրկելու համար։ Բադալոնացի կիսապաշտպանը տեղափոխվում է ակումբ ազատ գործակալի կարգավիճակով և կկնքի երկու տարվա պայմանագիր՝ մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

Բլաուգրանայի նոր խաղացողն անցել է սովորական բժշկական զննումները, ծանոթացել ակումբի ենթակառուցվածքներին և այս երեքշաբթի օրվանից կմիանա կատալոնացիների երկրորդ թիմի մարզումներին՝ Ժուլիանո Բելլետիի ղեկավարությամբ։


Ռոժեր Մարտինեսը խաղացել է Կոռնելյայում և Էսպանյոլում, իսկ վերջին մրցաշրջանում նա վարձավճարով խաղացել է Լուգոյում։ Գալիսիական թիմի կազմում նա անցկացրել է 34 հանդիպում և մեկ գոլ խփել Իսպանիայի երրորդ դիվիզիոնում։ Բացի այդ, բլաուգրանայի նոր խաղացողը Իսպանիայի հավաքականի կազմում հանդես է եկել կրտսեր տարիքային խմբերում՝ մինչև 15-ից մինչև 19 տարեկանների հավաքականներում։

Pedro98

Հեղինակ՝ Pedro98

Ես Սպարտակն եմ՝ FCBarca.am կայքի համահիմնադիրը։

Պատասխանել