
Պաշտոնական․ Շչենսնին երկարաձգեց իր պայմանագիրը
Բարսելոնան պաշտոնապես հաստատել է, որ լեհ դարպասապահ Վոյցեխ Շչենսնին նոր պայմանագիր է կնքել ակումբի հետ մինչև 2027 թվական։
«Բարսելոնա ֆուտբոլային ակումբն ու Վոյցեխ Շչենսնին համաձայնության են եկել ֆուտբոլիստի պայմանագիրը երկարաձգելու շուրջ, ըստ որի դարպասապահը ակումբում կմնա մինչև 2027 թվականի հունիսի 30–ը»,– ասվում է ակումբի հայտարարության մեջ։
Չմոռանաք միանալ մեր Տելեգրամ–ալիքին։
Unfinished Business.
— FC Barcelona (@FCBarcelona) July 7, 2025
He’s not done yet. 😤 pic.twitter.com/C6OOvCz7SZ
35-ամյա Շչեսնին Բարսային է միացել անցյալ տարվա հոկտեմբերին՝ որպես արտակարգ տրանսֆեր՝ Մարկ-Անդրե տեր Շտեգենի լուրջ վնասվածքից հետո։
Հունվարին Հանսի Ֆլիկի թիմում իր դեբյուտը նշելուց հետո լեհ դարպասապահը Ինյակի Պենյային տեղը գրավեց որպես հիմնական դարպասապահ և արժեքավոր ներդրում ունեցավ թիմի ներքին երեք տիտղոսների հաղթանակում։
Շչեսնին ընդամենը կարճաժամկետ պայմանագիր էր կնքել մինչև մրցաշրջանի ավարտը, որը լրացավ հունիսի 30-ին։
Սակայն գաղափարն այն էր, որ նա շարունակեր ակումբում մնալ այս ամառվանից հետո, և համաձայնություն արդեն հասել էր որոշ ժամանակ առաջ։ Այժմ պայմանագրի երկարաձգումը պաշտոնապես հաստատվել է ակումբի կողմից։
Ընդհանուր առմամբ անցկացրած 30 խաղերում Շչեսնին 14 անգամ իր դարպասը անառիկ է պահել Բարսելոնայի կազմում, իսկ թիմը Լա Լիգայում պարտություն չի կրել, երբ Չչենսնին է պաշտպանելիս եղել դարպասները։