ad-banner-1

Պաշտոնական․ Նիկոն երկարաձգեց պայմանագիրը Աթլետիկի հետ

Աթլետիկի պաշտոնական կայքը հայտարարել է, որ ակումբը երկարաձգել է ֆուտբոլիստի հետ պայմանագիրը մինչեւ 2035 թվականը, իսկ հրաժարագինը ավելացել է 50 տոկոսով։

Աթլետիկ ակումբը և Նիկո Ուիլյամսը համաձայնության են եկել ութ մրցաշրջանով՝ մինչև 2035 թվականի հունիսի 30-ը, երկարաձգելու ֆուտբոլիստի պայմանագիրը, որն ավարտվում էր 2027 թվականին։ Նրա հրաժարագինն ավելանում է ավելի քան 50%-ով նախորդի համեմատ։

«Երբ պետք է որոշումներ կայացնել, ինձ համար ամենակարևորը սիրտն է։ Ես այնտեղ եմ, որտեղ ցանկանում եմ լինել՝ իմ մարդկանց հետ, սա իմ տունն է։ Աուպա Աթլետիկ», – հայտարարել է Նիկո Ուիլյամսը տեսանյութում, որում ակումբը հայտարարել է նրա պայմանագրի երկարաձգման մասին։

Պատասխանել