
Ակումբ
Պաշտոնական․ Լա լիգայի որոշումը Շտեգենի վնասվածքի վերաբերյալ
Բարսելոնայի պաշտոնական կայքը հայտարարություն է տարածել ֆուտբոլիստ Մարկ-Անդրե տեր Շտեգենի բացակայության ժամկետների վերաբերյալ Լա լիգայի բժշկական կոմիտեի կայացրած որոշման մասին․
«Լա լիգայի բժշկական կոմիտեն որոշում է կայացրել, որ ֆուտբոլիստ Մարկ-Անդրե տեր Շտեգենի վնասվածքը համապատասխանում է «երկարաժամկետ վնասվածքի» չափորոշիչներին առկա կարգավորումների համաձայն։
Ակումբը վաղն անմիջապես կզբաղվի Ժոան Գարսիայի գրանցման հարցով»։