
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ․ Բարսելոնան նոր վինգեր ունի
Կատալոնական Բարսելոնան պաշտոնապես հայտարարել է շվեդ հարձակվող Ռունի Բարդգիի՝ դանիական Կոպենհագենից տեղափոխվելու մասին։ Ֆուտբոլիստի հետ պայմանագիր է կնքվել մինչև 2029 թվականը։
«19 տարեկանում աջ վինգերը հայտնի է իր տեխնիկայով, արագությամբ և գոլային ներուժով. որակներ, որոնք նրան հեռանկարային խաղացող են դարձնում ապագայում»,- ասվում է իսպանական ակումբի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Չմոռանաք միանալ մեր Տելեգրամ–ալիքին
2024/2025 մրցաշրջանում 19-ամյա Ռունի Բարդգին Դանիայի Սուպերլիգայում անցկացրել է հինգ հանդիպում։ Նա նաև մեկ հանդիպում է անցկացրել Դանիայի գավաթում։ Ֆուտբոլիստը արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։ Transfermarkt-ը նրա շուկայական արժեքը գնահատում է 7,5 միլիոն եվրո։
Ավելի վաղ մանրամասն պատմել էինք շվեդ հարձակվողի մասին: