
Տրանսֆերներ
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ․ Անսու Ֆատին տեղափոխվեց ֆրանսիական ակումբ (PHOTO)
«Բարսելոնան» և «Մոնակոն» պաշտոնապես համաձայնության են եկել կատալոնական ակումբի հարձակվող Անսու Ֆատիի վարձակալության շուրջ։
Ֆուտբոլիստը մեկ տարով կմիանա ֆրանսիական ակումբին։ Ակումբի պաշտոնական հայտարարության համաձայն՝ հարձակվողը երկարաձգել է պայմանագիրը «Բարսելոնայի» հետ մինչև 2028 թվականի հունիսի 30-ը և առաջիկա մեկ տարին կանցկացնի «Մոնակոյում»՝ վարձակալական հիմունքներով։
