Ակումբ
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ․ հայտնի է Կամպ Նոու վերադառնալու օրը
Բարսան 2 տարի անց վերջապես կվերադառնա Spotify Կամպ Նոու՝ հայտնում են Բարսելոնայի պաշտոնական աղբյուրները։
Կամպ Նոուում վերջին հանդիպումը կայացել էր 2023 թվականի մայիսի 28-ին` Մալյորկայի դեմ, այս խաղում Անսու Ֆատին դուբլ գրանցեց, իսկ հին Կամպ Նոուի վերջին գոլը խփեց Գավին։
Իսկ արդեն նոր Կամպ Նոուի առաջին հանդիպումը կլինի Լա Լիգայի 13-րդ տուրի Աթլետիկի դեմ հանդիպումը` նոյեմբերի 22-ին։ 45501 հանդիսական ներկա կլինի շատ սպասված վերադարձին։
Սակայն Բարսելոնան դեռ պետք է դիմի UEFA-ին, որպեսզի Չեմպիոնների Լիգայի լիգայի փուլի մնացած հանդիպումները կայանան Կամպ Նոուում, որովհետև կանոնադրությամբ չի կարող թիմի մարզադաշտը փոխվել մինչև փլեյ օֆի սկսվելը։
