ad-banner-1
Պաբլո Տորե

Պաբլո Տորեն Մալյորկա կտեղափոխվի

Diario AS – ի վերջին զեկույցը թարմացրել է Տորեի ապագայի մասին տեղեկությունները՝ հաստատելով, որ երիտասարդ ֆուտբոլիստը շուտով կժամանի Պալմա դե Մալյորկա՝ իր տրանսֆերը ավարտելու համար։

Չմոռանաք միանալ մեր Տելեգրամ–ալիքին

Ակնկալվում է, որ Տորեն Մալյորկա ժամանելուն պես կանցնի բժշկական զննում, որից հետո երկու ակումբներն էլ կկարողանան հայտարարել գործարքի մասին։ Ըստ տեղեկությունների՝ Բարսելոնան ակնկալում է հայտարարել գործարքի մասին երկուշաբթի կամ երեքշաբթի։

Չնայած Տորեն Մալյորկա է տեղափոխվում մշտական հիմունքներով, Բարսան կշարունակի վերահսկել կիսապաշտպանի ապագան։ Դա պայմանավորված է գործարքին կցված մի քանի դրույթներով, ներառյալ խաղացողին զեղչված գնով հետ գնելու տարբերակը։ Կատալոնացիները նաև ունեն տոկոս վերավաճառքից (50%), ինչը նշանակում է, որ նրանք իրավունք ունեն ստանալ կիսապաշտպանի ապագա տրանսֆերային արժեքի կեսը։

GORTEV

Հեղինակ՝ GORTEV

Ես Գոռ Թևոսյանն եմ՝ FCBarca.am կայքի հիմնադիրներից մեկը։

Պատասխանել