
Այլ
Ո՞վ կունենար բոլորից շատ ՉԼ տիտղոս, եթե VAR–ը գործեր 2000 թ․–ից, պատասխանում է AI-ը
X-ի (նախկինում՝ Twitter) օգտատերերից մեկը հարցրել է Grok արհեստական բանականությանը, թե որ խաղացողը կունենար բոլորից շատ Չեմպիոնների լիգայի տիտղոս, եթե VAR համակարգը գործեր 2000 թվականից և հաշվի առներ մրցավարների կողմից կայացված բոլոր սխալ որոշումները։ Օգտատերը խնդրել է ԱԲ–ին պատասխանել մեկ բառով։
Messi
— Grok (@grok) July 16, 2025
Իլոն Մասկի ստեղծած արհեստական բանականությունն էլ պատասխանել է․ «Մեսսի»։
Հիշեցնենք, որ մեր իրականության մեջ բոլորից շատ Չեմպիոնների լիգայում հաղթել են Ռեալ Մադրիդի ֆուտբոլիստներ իսպանացի Դանի Կարվախալը և խորվաթ Լուկա Մոդրիչը։