ad-banner-1
Ոսկե գնդակ

Ոսկե Գնդակը կարող է հանձնել Բարսելոնայի լեգենդը

Սեպտեմբերի 22-ին, Փարիզի Շատլե թատրոնում կկայանա 2025 թվականի Ոսկե Գնդակի մրցանակաբաշխությունը, որտեղ գլխավոր հավակնորդներն են Բարսելոնայից Լամին Յամալը և ՊՍԺ-ից Ուսման Դեմբելեն։ Թե ով կլինի հաղթողը՝ դեռևս անհայտ է, սակայն արդեն որոշվել է, թե ով կտրամադրի մրցանակը։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

Ռոնալդինյոն՝ որպես մրցանակի հանձնող

Mundo Deportivo-ի հաղորդմամբ այս տարի Ոսկե Գնդակը կհանձնի Բարսելոնայի և ՊՍԺ-ի նախկին աստղ Ռոնալդինյոն։ 2005 թվականին նա ինքն էր արժանացել այս պարգևին, և 20 տարի անց կրկին կբարձրանա բեմ՝ որպես սպորտի անկասկած լեգենդ։ Նրա ընտրությունը նոր աշխուժություն է հաղորդել քննարկումներին, քանի որ թե՛ Դեմբելեն, թե՛ Լամին Յամալը ներկայումս խաղում են այն ակումբներում, որտեղ փայլել է բրազիլացին։

Ռոնալդինյոյի նշանակումը սկզբում անակնկալ էր, քանի որ նախկինում Խրիստո Ստոիչկովը չէր թաքցրել իր հավակնությունները՝ հայտարարելով, որ ինքը պետք է ստանձնի այդ դերը։ Նա նման հայտարարություն էր արել թե՛ Ժոան Գամպերի գավաթի խաղի ժամանակ Կոմոյի դեմ, թե՛ իր անձնական թանգարանում Սոֆիայում՝ Իսպանիայի հավաքականի Բուլղարիա կատարած այցի ընթացքում։

Բարսելոնան Ոսկե Գնդակի մրցանակաբաշխությանը կունենա լայն ներկայացվածություն, իսկ թե Բարսելոնայի ներկայացուցիչներից ովքեր կվերադառնան մրցանակով, պարզ կդառնա գալիք երեկոյին։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։

Պատասխանել