ad-banner-1

Ոսկե գնդակի հավակնորդները ըստ GOAL-ի

Հայտնի Goal.com կայքը կազմել է 2025 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների վարկանիշը՝ France Football ամսագրի կողմից անցած մրցաշրջանի լավագույն խաղացողի մրցանակի 30 հիմնական թեկնածուների անունները հայտարարելուց հետո։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

Այս ցուցակի առաջին տեղը զբաղեցրել է ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն, որն անցած մրցաշրջանում բոլոր մրցաշարերում 53 խաղում դարձել է 35 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։ Փարիզյան ակումբը հաղթել է Ֆրանսիայի առաջնությունում, Ֆրանսիայի գավաթում և Չեմպիոնների Լիգայում։

Goal-ի վարկածով Ոսկե գնդակ 2025-ի գլխավոր հավակնորդների լավագույն տասնյակը․

  1. Ուսման Դեմբելե (ՊՍԺ, Ֆրանսիա)
  2. Լամին Յամալ (Բարսելոնա, Իսպանիա)
  3. Վիտինյա (ՊՍԺ, Պորտուգալիա)
  4. Ռաֆինյա (Բարսելոնա, Բրազիլիա)
  5. Մուհամեդ Սալահ (Լիվերպուլ, Եգիպտոս)
  6. Կիլիան Մբապպե (Ռեալ Մադրիդ, Ֆրանսիա)
  7. Աշրաֆ Հակիմի (ՊՍԺ, Մարոկկո)
  8. Դեզիրե Դուե (ՊՍԺ, Ֆրանսիա)
  9. Խվիչա Կվարացխելիա (ՊՍԺ, Վրաստան)
  10. Նունու Մենդեշ (ՊՍԺ, Պորտուգալիա)
David

Հեղինակ՝ David

Ես Դավիթ Գյուրջինյանն եմ՝ FCBarca.am կայքի հիմնադիրներից մեկը։

Պատասխանել