ad-banner-1
ոսկե գնդակ-բարսելոնա

Ոսկե գնդակի 3 ֆավորիտները. բուքմեյքերներ

Շուտով հայտնի կդառնան «Ոսկե գնդակի» 2025 թվականի հաղթողի հավակնորդները։ France Football-ը 69-րդ անգամ կանցկացնի մրցանակաբաշխությունը, որը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին՝ Փարիզի Շատլե թատրոնում։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

Բուքմեյքերները խաղադրույքներ են ընդունում տարվա ամենակարևոր անհատական մրցանակի հաղթողի վերաբերյալ։

Ըստ մասնագետների՝ մրցանակը նվաճելու բացարձակ ֆավորիտը ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն է, որի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 1,2 գործակցով։

«Ոսկե գնդակի» հավակնորդների ցուցակում նրան հաջորդում է Բարսելոնայի հարձակվող Լամին Յամալը։ 18-ամյա տաղանդի հաղթանակի համար սահմանված է 6 գործակիցը։

Լավագույն եռյակը եզրափակում է ՊՍԺ-ի կիսապաշտպան Վիտինյան՝ 13 գործակցով։ Նրան հաջորդում են թիմակիցներ Աչրաֆ Հակիմին, Ֆաբիան Ռուիսը, Բարսայի մյուս ներկայացուցիչը՝ Ռաֆինյան և Լիվերպուլի լեգենդ Մոհամեդ Սալահը։ Նրանց բոլորի հաղթելու հավանականությունը գնահատվում է 26 գործակցով։

Pedro98

Հեղինակ՝ Pedro98

Ես Սպարտակն եմ՝ FCBarca.am կայքի համահիմնադիրը։

Պատասխանել