ad-banner-1

Ոսկե Գնդակ 2025. Շոկային ցածր տեղեր Պեդրիի և Լևանդովսկիի համար

Փարիզում անցկացվող Ոսկե գնդակի մրցանակաբաշխությունը անակնկալներով ու դժգոհություններով է ուղեկցվում։ Մինչ բոլորի ուշադրությունը կենտրոնացած է Բարսելոնայի երկու աստղերի՝ Լամին Յամալի և Ռաֆինյայի վրա, արդյունքները ծանր հարված եղան թիմի մյուս առաջնորդներին։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

Ռոբերտ Լևանդովսկին գրավեց ընդամենը 17-րդ տեղը՝ չնայած իր լավագույն մրցաշրջանին Բարսելոնայում։ Լեհ հարձակվողը Լա Լիգայում խփեց 27 գոլ 34 խաղում, իսկ Չեմպիոնների լիգայում ավելացրեց ևս 11-ը՝ հասցնելով թիմին կիսաեզրափակիչ։ Այնուամենայնիվ, նրա ցուցանիշները չբավականացրին բարձր վարկանիշին․ նա զիջեց անգամ թույլ մրցաշրջան անցկացրած Վինիսիուս Ժունիորին (16-րդ) և ՊՍԺ-ի երիտասարդ տաղանդ Դեզիրե Դուեին (14-րդ), բայց առաջ անցավ Էրլինգ Հալանդից, Ջուդ Բելինգեմից, Սերխու Գիրասիից ու Լաուտարո Մարտինեսից։

Սակայն ամենամեծ հիասթափությունը Պեդրիի արդյունքն էր․ Բարսելոնայի եռակի հաղթանակի առանցքային մասնակիցն ու Իսպանիայի հավաքականի հետ Ազգերի լիգայի եզրափակիչ հասած կիսապաշտպանը հայտնվեց միայն 11-րդ տեղում։ Նրա հետևում մնացին անգամ եռակի հաղթանակ տոնած Խվիչա Կվարացխելիան ու Ժոաո Նևեշը։

Այսպիսով՝ Բարսելոնայից միայն Լամին Յամալն ու Ռաֆինյան շարունակում են մնալ լավագույն տասնյակում և պայքարել «Ոսկե գնդակ»-ի համար։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։

Պատասխանել