
Ակումբ
Ո՞վ կհաղթի Ոսկե գնդակը Մարկուս Ռեշֆորդի կարծիքով
Բարսելոնայի ֆուտբոլիստ Մարկուս Ռեշֆորդը խոսել է այն մասին, թե ում կտար Ոսկե գնդակը։
Մանչեսթեր Յունայթեդից Բարսելոնա վարձավճարով տեղափոխված անգլիացու կարծիքով մրցանակին արժանի է 18-ամյա Լամին Յամալը։
«Ոսկե գնդա՞կը։ Յամալը հաստատ պետք է հաղթի։ Նա, անշուշտ, դա կանի ապագայում, եթե այս տարի չստացվի։ Նա ունի ամեն ինչ, ինչ անհրաժեշտ է»,- Ռեշֆորդի խոսքերը մեջբերում է BarcaTimes-ը։
Հեղինակավոր անհատական մրցանակի համար առաջադրվել են նաև Բարսելոնայի ևս երեք ներկայացուցիչներ՝ Ռոբերտ Լևանդովսկին, Ռաֆինյան և Պեդրին։ Հաղթողի անունը կհայտարարվի սեպտեմբերի 22-ին։