
Ո՞վ է Բարսայի նոր թիրախը․ Ռունի Բարդգի
Վերջին շրջանում միջազգային մի շարք պարբերականներ տեղեկություն են հայտնում, որ Բարսելոնան հետաքրքրված է դանիական Կոպենհագենի վինգեր Ռունի Բարդգիի ծառայություններով։
Ռունին, որին հայրն այդպես է անվանել գուցե Ուեյն Ռունիի պատվին, ծնվել է Քուվեյթում, բայց ֆուտբոլում առաջին քայլերը յոթ տարեկանում արել է Շվեդիայում։ 2020 թվականին տեղափոխվել է Դանիայի ամենատիտղոսակիր թիմերից մեկը՝ Կոպենհագեն։
19-ամյա վինգերը հասցրել է արդեն երեք անգամ դառնալ Դանիայի չեմպիոն, երկու անգամ՝ գավաթակիր։ Ռունին, ցավոք, նախորդ տարվա աշնանը ստացել է խաչաձեւ կապանի պատռվածք, ինչից դեռ չի վերականգնվել եւ ֆուտբոլ չի խաղում արդեն 8 ամիս։
Բարդգին հասցրել է մասնակցել Դանիայի Սուպեր լիգայի 60 հանդիպման, խփել 12 գոլ եւ կատարել մեկ գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստը 6 հանդիպում է անցկացրել Չեմպիոնների լիգայում եւ խփել մեկ գոլ՝ այն էլ Մանչեսթեր Յունայթեդի դարպասը։
Բարդգին կարող է Բարսա տեղափոխվել արդեն ձմռանը, քանի որ նրա պայմանագիրը դանիական ակումբի հետ ավարտվում է դեկտեմբերին։ Եթե Հանսի Ֆլիկը ցանկանա նրան տեսնել գործի մեջ մրցաշրջանի սկզբից, ապա Ռունիի տրանսֆերը կարժենա մոտ 2-3 միլիոն եվրո։
Դիտե՛ք նաեւ նրա լավագույն գործողությունների տեսությունը։
Քոմենթներ (1)
HERE WE GO! Բարսայի երկրորդ տրանսֆերը – FCBarca.am
[…] նաեւ մեր հոդվածը Ռունիի Բարդգիի […]