Ո՞ր դիրքում է Ֆլիկը տեսնում Ռեշֆորդին
Մանչեսթեր Յունայթեդի հարձակվող Մարկուս Ռեշֆորդն արդեն ժամանել է Բարսելոնա՝ ավարտին հասցնելու իր վարձակալական տեղափոխությունը կատալոնական ակումբ։ Սպասվում է, որ բժշկական ստուգումներն անցկացվելու են առաջիկա ժամերին, և դրանից հետո գործարքը պաշտոնապես կհաստատվի։
Չմոռանաք միանալ մեր Տելեգրամ–ալիքին։
Այնուամենայնիվ, «Sport»-ի տեղեկություններով՝ Հանսի Ֆլիկն անգլիացուն չի դիտարկում Ռոբերտ Լևանդովսկու փոխարինող։ Չնայած այն հանգամանքին, որ անգլիացին կարող է գործել կենտրոնական հարձակվողի դիրքում, գերմանացի մասնագետը նրան նախատեսում է որպես ձախ եզրային հարձակվող։
Ներկայում Բարսելոնայում եզրային հիմնական խաղացողներն են համարվում Ռաֆինյան ու Լամին Յամալը, որոնց ներկայությունը մեկնարկային կազմում, հատկապես առողջ լինելու պայմաններում, հարցականի տակ չի դրվում։ Սա նշանակում է, որ Ռեշֆորդը պետք է պայքարի իր տեղի համար։
Ֆլիկը Ռեշֆորդին դիտարկում է որպես խաղի ընթացքում տեմպ փոխելու կամ արդյունք բերելու ուժեղ տարբերակ՝ փոխարինման դուրս գալով։ Իսկ կենտրոնական հարձակվողի դիրքի համար գերմանացի մարզիչը դեռ վստահում է Լևանդովսկուն, իսկ Ֆերրան Տորեսը դիտարկվում է որպես այլընտրանք։
