ad-banner-1

«Նույնիսկ Մեսսին գնդակի հետ այնպես չէր վարվում, ինչպես նա»,- Բարսելոնայի նախկին ֆուտբոլիստն անկեղծացել է

Նեյմարը 2015 թվականի Չեմպիոնների լիգայից հետո աշխարհի լավագույն ֆուտբոլի՞ստն էր։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

Ռաֆինյա Ալկանտարա. «Այո, այդպես էր, բայց դժվար է այդպես ասել, երբ խաղում ես Մեսսիի կողքին, որովհետև անկեղծ ասած՝ ես երբեք չեմ տեսել ոչինչ նրա նման։ 

Ասեմ անկեղծ․ մարզումներում ես երբեք չեմ տեսել, որ որևէ ֆուտբոլիստ այնպիսի բաներ անի գնդակով, ինչպիսին անում էր Նեյմարը։ Նույնիսկ Մեսսին չէր անում այն, ինչ Նեյմարը։

Ինձ ավելի շատ էր դուր գալիս հետևել Նեյմարի խաղին, որովհետև նա ավելի հետաքրքիր էր։ Մեսսին պարզապես ստանում էր գնդակը և խփում, իսկ Նեյմարը խաղը դարձնում էր ավելի գրավիչ։

Եթե խոսենք վարպետության, տեխնիկայի ու արագության մասին՝ նա անսահման տաղանդավոր էր։ Բայց, անկասկած Մեսսին բոլորովին այլ մակարդակի վրա էր․ երբ նա որոշում էր խփել, նույնիսկ եթե իր առջև հինգ ֆուտբոլիստ կար, գոլն անխուսափելի էր։

Կարճ տարածություններում Մեսսին անկասելի էր․ պարզապես անհնար էր կանգնեցնել նրան։ Նեյմարի խաղին հետևելը ավելի զվարճալի էր։ Սակայն, իհարկե Լեո Մեսսին պատմության ամենամեծ ֆուտբոլիստն է։

Նեյմարը ստիպեց մեզ նորից սիրել ֆուտբոլը՝ իր հնարքներով, գոլերով ու այն պահերով, երբ մեկ շարժումով երեք խաղացողի դուրս էր թողնում խաղից։

Մենք Նեյմարի հետ ընկերներ էինք․ ես հաճախ էի գոռում նրա վրա, նա՝ իմ, և մարդիկ հարցնում էին․ «Ինչո՞ւ եք այդքան վիճում»։ Բայց դա պարզապես կատակ էր․ մենք վիճում էինք, որովհետև ընկերներ էինք, իսկ ընկերները կարող են ազատ վիճել։

Սուարեսը շատ բարի մարդ էր, բայց դաշտում նա իսկական հրեշ էր։ Հրեշ՝ այդ բառի բոլոր իմաստներով։

Դաշտից դուրս՝ շատ հաճելի, չափազանց բարեկիրթ մարդ էր։ Բայց դաշտում… երբևէ ոչ մի թիմակից ինձ այդքան չէր վիրավորել։ Լուրջ եմ ասում, եղբա՛յր…»։

ՊՍԺ-ի դեմ պատմական վերադարձը

«Մենք գնացինք խաղալու, և հանդիպումն ավարտվեց 4:0 հաշվով՝ ՊՍԺ-ի օգտին։ Նրանք խփեցին մեզ չորս գոլ։ Բայց հիշում եմ՝ խաղից մեկ շաբաթ առաջ հանդերձարանում մթնոլորտն ամբողջովին այլ էր։ Բոլորը ասում էին. «Մենք հաղթելու ենք, մենք անցնելու ենք հաջորդ փուլ»։

Լուիս Էնրիկեի ուղերձը շատ պարզ էր. «Մենք փոխելու ենք այս արդյունքը»։ Բայց, եղբա՛յր, դա 4-0 էր՝ չեմ հիշում՝ 1/8, թե քառորդ եզրափակիչ փուլում։

Առաջին անգամ Կամպ Նոու-ում ես զգացի այնպիսի մթնոլորտ, ինչպիսին լինում է Բրազիլիայում։ Առաջին անգամ ես ինքնակամ ասացի. «Աստվա՜ծ իմ»։ Քանի որ Բարսելոնայի երկրպագուները սովորաբար հանգիստ են, բայց այդ օրը մարզադաշտը նման էր եռացող կաթսայի։ Ճնշումն անհավանական էր։

Երբ հաշիվը դարձավ 3:0, ես մտածեցի. «Ամեն ինչ ավարտված է, մենք կկարողանանք»։ Բայց հետո Կավանին գոլի հեղինակ դարձավ, հաշիվը փոխվեց 3:1, և այդ պահին ամեն ինչ շրջվեց գլխիվայր։ Տպավորություն էր, թե բոլորը մտածեցին. «Խաղն ավարտված է»։

Բայց հենց այդ պահին Նեյմարը վերցրեց գնդակը ու սկսվեց խելահեղությունը։ Այն, ինչ նա արեց այդ խաղում, պարզապես գերբնական էր։ Նա ստանձնեց պատասխանատվությունը և կարծես ասաց ինքն իրեն. «Ես եմ հաղթելու այս խաղը՝ ոչ միայն ինքս, այլ թիմին էլ կտանեմ հաղթանակի»։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։