ad-banner-1

«Նրանք ցույց տվեցին, թե որքան ուժեղ են». Բարսելոնա – ՊՍԺ 1-2

Չեմպիոնների լիգայի խմբային փուլում Բարսելոնան սեփական դաշտում 1-2 հաշվով պարտվեց ՊՍԺ-ին։ Հանսի Ֆլիկի թիմը լավ մեկնարկեց խաղը և արդեն 19-րդ րոպեին բացեց հաշիվը․ Մարկուս Ռեշֆորդի փոխանցումից հետո Ֆեռան Տոռեսը ճշգրիտ շարժումով դուրս եկավ դարպասապահի դեմ և գրավեց Լուկաս Շեվալյեի պաշտպանած դարպասը։ Սակայն առաջին խաղակեսի վերջում Պաու Կուբարսին անհաջող միջամտեց պաշտպանությունում, ինչի արդյունքում Սեննի Մայուլուն հավասարեցրեց հաշիվը։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

Երկրորդ խաղակեսում Բարսելոնան չկարողացավ պահպանել առաջին կեսի ինտենսիվությունը։ Թիմի խաղը մեծապես հիմնված էր Լամին Յամալի և Պեդրիի գործողությունների վրա․ Յամալը պարբերաբար փորձում էր անցումներ կատարել և սրել հարձակման գիծը, իսկ Պեդրին վերահսկում էր տեմպը՝ ճնշման տակ պահպանելով փոխանցումների ճշգրտությունը։ Այնուամենայնիվ, մրցակցի երկրորդ կեսում գերազանցում էր կապտանռնագույններին։

Ֆեռան Տոռեսը, բացի գոլից, մի քանի անգամ վտանգավոր դիրքեր զբաղեցրեց մրցակցի տուգանայինում։ Հանդիպումից հետո նա ընդգծեց․ «Երկրորդ խաղակեսում մենք մի փոքր կորցրինք տակտիկական կազմակերպվածությունը, և մեր ֆիզիկական պատրաստվածությունը նվազեց։ Սա լավ դաս է, որի միջոցով կտեսնենք մեր սխալները և կաշխատենք դրանք ուղղելու վրա։ Ի վերջո, պետք է ավելի վճռական լինենք մեր պահերի օգտագործման հարցում։ Հոկտեմբեր է, և մենք դեռ մեր լավագույն վիճակում չենք»։

Պաշտպանությունում Էրիկ Գարսիան վստահ խաղ ցուցադրեց ճնշման տակ փոխանցումներով, մինչդեռ Կուբարսիի սխալը վճռորոշ դարձավ։ Խաղից հետո գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկն էլ ընդունեց թիմի թերացումները․ «ՊՍԺ-ն արժանի էր այս խաղում հաղթանակին։ Մենք լավ խաղացինք առաջին խաղակեսում, հատկապես առաջին 20-25 րոպեներին, բայց հետո կորցրինք գնդակի վերահսկողությունը։ Սա Չեմպիոնների լիգայի հանդիպում էր՝ Եվրոպայի լավագույն թիմերից մեկի դեմ, և նրանք ցույց տվեցին, թե որքան ուժեղ են»։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։