ad-banner-1

Նոր զարգացումներ․ Բարսելոնան ու Spotify-ը կարող են կոնֆլիկտ ունենալ

Բարսելոնան ձգտում է վերանայել իր հովանավորչական համաձայնագիրը Spotify-ի հետ։ Ներկայումս Spotify-ը Բարսելոնային վճարում է տարեկան 65 միլիոն եվրո (ֆիքսված), գումարած բոնուսներ, ինչը մարզաշապիկների և մարզումային համազգեստի վրա լոգոտիպի տեղադրման համար կազմում է մինչև 70 միլիոն եվրո մեկ մրցաշրջանում։ Գործող պայմանագիրը լրանում է 2026 թվականի հունիսին։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

Ըստ ընթացիկ պայմանների՝ Spotify-ն իրավունք ունի միակողմանիորեն երկարաձգել համաձայնագիրը մինչև 2030 թվականը՝ տարեկան լրացուցիչ 10 միլիոն եվրո վճարելով։ Ընկերությունը ցանկանում է 2030 թվականին հնարավորություն ունենալ պայմանագիրը ևս 4 տարով (մինչև 2034 թվականը) երկարաձգել՝ տարեկան ևս 10 միլիոն եվրոյով ավելացնելով վճարումները։

Սակայն Բարսելոնան պատրաստ չէ նման զիջումների։ Ակումբը կարծում է, որ միայն մարզաշապիկի վրա լոգոտիպի տեղադրումն այժմ արժե տարեկան 120 միլիոն եվրո՝ չխոսելով արդեն 2034 թվականի մասին, հաշվի առնելով թիմի կազմի փոփոխությունները 2022 թվականին գործարքի կնքումից հետո։ Այս մասին փոխանցում է լրագրող Սերժի Սոլերը։

Բարսան մտադիր է վերանայել պայմանները, որպեսզի 2026 թվականից սկսած տարեկան ավելի քան 80 միլիոն եվրո ստանա։ Երկու կողմերն էլ գործող համաձայնագիրը հաջող են համարում, բայց եթե համաձայնության գալ չհաջողվի, ակումբը պատրաստ է քննարկել այլ հովանավորների առաջարկները, ինչպես դա եղել է Puma-ի դեպքում՝ մինչ Nike-ի հետ պայմանագիրը երկարաձգելը։

David

Հեղինակ՝ David

Ես Դավիթ Գյուրջինյանն եմ՝ FCBarca.am կայքի հիմնադիրներից մեկը։

Պատասխանել