Այլ
Նոր մանրամասներ․ Հայտնի է Յամալի և Նիկիի բաժանման պատճառը
Կատալոնական Բարսելոնայի 18-ամյա վինգեր Լամին Յամալը բաժանվել է իր ընկերուհուց՝ հայտնի երգչուհի Նիկի Նիկոլից, քանի որ ֆուտբոլիստի ընտանիքը չի ընդունել վերջինիս։ Այս մասին հայտնում է Eltrecetv-ն։
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ երգչուհին դուր չի եկել 18-ամյա ֆուտբոլիստի հորը, ով որդուն հրահանգել է այլևս չհանդիպել Նիկիի հետ։ Նշվում է, որ Յամալի հայրը նաև ասել է խաղացողին, որ արժե ավելի շատ մտածել պրոֆեսիոնալ կարիերայի, քան անձնական կյանքի մասին։
Հիշեցնենք, որ զույգը հաստատել էր իրենց հարաբերությունները 2025 թվականի օգոստոսին, երբ ֆուտբոլիստը համատեղ լուսանկար էր հրապարակել։ Բաժանման մասին հայտնի է դարձել երեկ։
