
Նոր երազանքներ Բարսայում
Բարսելոնայի նախապատրաստական շրջանն իդեալական մեկնարկ ունեցավ Ճապոնիայում կիրակի օրը, երբ Հանսի Ֆլիկի թիմը հանդիպեց Վիսել Կոբեի հետ՝ մի շարք սկանդալային օրերից հետո։
Խաղը, որը սկզբում համարվում էր չեղարկված, կայացավ վերջին պահին, և Բարսելոնան իր առաջին հանդիպումը անցկացրեց այս մրցաշրջանում՝ Անդրես Ինիեստայի նախկին ակումբի դեմ։
Արդյունքում, հաշիվը 3-1 էր՝ հօգուտ Բարսելոնայի, և երկրորդ կեսը դիտելը մեծ հաճույք էր։ Էրիկ Գարսիան բացեց հաշիվը, իսկ նորեկներ Ռունի Բարդգին ու Պեդրո «Դրո» Ֆերնանդեսը խփեցին մյուս գոլերը՝ ապահովելով յուրահատուկ հաղթանակ։
Նորեկները խոսում են
Հանդիպումից հետո ԶԼՄ-ների հետ հարցազրույցում նորեկ Պեդրո «Դրո» Ֆերնանդեսը, որը գոլի հեղինակ դարձավ իր նորամուտի խաղում,
-«Սա իմ առաջին խաղն էր աշխարհի լավագույն ակումբի կազմում, և ես շատ հուզված էի։ Ֆլիկի հետ խոսակցությունը մի փոքր հանգստացրեց ինձ։ Շատ շնորհակալ եմ նրանց վստահության համար»։
Խոսելով այն մասին, թե ինչպես էր իրեն զգում՝ իր առաջին գոլը խփելով առաջին իսկ հնարավորությունից, Դրոն ասաց․
-«Սա անհավատալի է, անկեղծ ասած։ Մուտք գործեցի խաղ մի փոքր նյարդայնացած, բայց առաջին հնարավորությունն ունեցա՝ ու անմիջապես գոլ խբեցի:
Այնուհետև իր խոսքն ասաց նաև Լա Մասիայի մի այլ նորեկ՝ ձախ պաշտպանը՝ Ժոֆրե Տոռենտսը, ով նույնպես նորամուտ ունեցավ այդ օրը։
Նա սկսեց՝ պատմելով, թե ինչպես է ինքն իրեն բնութագրում որպես ֆուտբոլիստ.
-«Ինձ համարում եմ բավականին լավ եզրային պաշտպան։ Կարողանում եմ մի քանի գծեր կոտրել գնդակով խաղալիս, և կարծում եմ՝ հուսալի պաշտպան եմ, չնայած՝ շատ բան դեռ կարելի է բարելավել»։
Հետո Տոռենցից հարցրին՝ ինչպես էր զգում իրեն՝ առաջին անգամ Բարսայի հիմնական թիմի կազմում խաղալուց հետո.
-«Սա երազանք է։ Մեծ դժվարությամբ եմ հասել այստեղ։ Այս նախապատրաստական շրջանում կտեսնենք՝ արդյոք կունենա՞մ նոր հնարավորություններ։
Հիմնական թիմ հասնելը իմ երազանքն է։ Երբ փոքր էի ու Բարսելոնայի երկրպագու դարձա՝ հենց սա էր իմ երազանքը»։