ad-banner-1

Նիկոյի ձախողված տրանսֆերի բոլոր մանրամասները

Cadena SER-ը ներկայացրել է Նիկո Ուիլյամսի տրանսֆերային սագայի բոլոր մանրամասները՝ ըստ ժամանակագրության։

▪️ Ֆուտբոլիստը չի եղել Բարսելոնայի առաջնահերթությունը։

Չմոռանաք միանալ մեր Տելեգրամ–ալիքին։

▪️ Նիկոյի գործակալը զանգահարել է Բարսա եւ տեղեկացրել ֆուտբոլիստի ցանկության մասին, այնուհետեւ մեկնել ակումբի ներկայացուցիչների հետ հանդիպման։

▪️ Հանդիպման ընթացքում գործակալը Բարսային ասել է, որ Նիկոն դարձել է ավելի հասուն եւ այս անգամ Բիլբաոյից հեռանալը շատ ավելի հեշտ կլինի /օրինակ՝ հրաժարագինը մաս-մաս վճարելու հնարավորությամբ/։

▪️ Աթլետիկը հստակ է արտահայտել դիրքորոշումը՝ ոչ մի պարագայում Բարսայի հետ չեն բանակցի։

▪️ Բարսան համաձայնության է հասել Նիկո Ուիլյամսի հետ եւ պատրաստել է միջոցները հրաժարագինը վճարելու համար, բայց ժամանակի ընթացքում նրա գործակալը սկսել է ներկայացնել նոր, ավելի դժվար պայմաններ, ինչը դանդաղեցրել է գործարքը։

▪️ Այդ պայմանների թվում է եղել կետ, ըստ որի, ֆուտբոլիստը պետք է դառնա ազատ գործակալ, եթե Բարսան չգրանցի Նիկոյին մինչեւ օգոստոսի 20-ը։

▪️ Բարսան այդ պայմանները համարել է անընդունելի եւ սկսել է հավանական համարել, որ գործարքը կարող է ձախողվել։

▪️ Նիկոյի գործակալը լուռ է եղել մինչեւ նախորդ չորեքշաբթի, երբ կապնվել է Բարսելոնայի հետ հայտնելու, որ կկայանա ֆուտբոլիստի եւ նրա մոտ շրջապատի հանդիպումը ապագայի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու նպատակով։

▪️ Այսօր Բարսելոնան պաշտոնապես իմացավ Նիկոյի որոշման մասին։ Որոշում, որի վերաբերյալ ակումբն արդեն կասկածներ ուներ, բայց, միեւնույնն է, այն անակնկալ ստացվեց։

▪️ Չնայած Ուիլյամսի գործակալը փորձեց ներկայացնել ֆուտբոլիստին՝ որպես հասուն խաղացող, ակումբը զգացողություն ունի, որ Նիկոն հավաքականի ճամբարում գտնվելիս ասում է մի բան, եւ հակառակը, երբ վերադառնում է Բիլբաո։

▪️ Ակումբում վստահ են, որ գործակալի եւ Աթլետիկի միջեւ ամուր կապը կարեւոր դեր են խաղացել Բարսայի հետ գործարքի ձախողման հարցում։

Կարդացեք նաեւ՝ Նիկոն երկարաձգեց պայմանագիրն Աթլետիկի հետ։

Պատասխանել