
Նիկոն Բավարիային ասել է «ոչ»․․․ «այս պահին»
Գերմանական Բավարիան այս ամառ ամբողջությամբ կենտրոնացել է Նիկո Ուիլյամսի ձեռքբերման վրա, սակայն առայժմ թվում է, որ չի հաջողվի պայմանագիր կնքել նրա հետ։
Չմոռանաք միանալ մեր Տելեգրամ–ալիքին։
Մյունխենյան ակումբն այս շաբաթ նրան նոր կարևոր ֆինանսական առաջարկ է արել՝ մոտ 12 միլիոն եվրո զուտ աշխատավարձ մեկ մրցաշրջանում, սակայն եզրային հարձակվողը հրաժարվել է բանակցել նրանց հետ, քանի դեռ չի հստակեցվել Բարսա տեղափոխության հարցը։ Նիկոյի հստակ առաջնահերթությունը այս ամառ կատալոնական ակումբի հետ պայմանագիր կնքելն է, և նա պահպանում է իր դիրքորոշումը, չնայած դեռ չունի գրանցման երաշխիքը, ինչի վրա Բարսան աշխատում է՝ նպատակ ունենալով ստանալ ֆուտբոլիստի լիակատար համաձայնությունը՝ հրաժարագինը վճարելու համար։
Բավարիան որոշել է երկրորդ անգամ փորձել՝ Նիկոյի՝ Բարսա տրանսֆերի անորոշության պատճառով։ Եվ հիմա, կրկին, Նիկոն հրաժարվել է բանակցությունները շարունակել՝ սպասելով Բարսային։ Այս քայլը բնավ չի նշանակում ավարտ, այլ սպասման շրջան։ Այսինքն, Բավարիան պետք է հերթ կանգնի, մինչև պարզվի՝ ֆուտբոլիստը պայմանագիր կկնքի Բարսայի հետ, թե ոչ։ Եթե գործարքը ձախողվի, նրանք կարող են նորից խոսել։
Նիկո Ուիլյամսը հստակ գիտի, թե որտեղ է ցանկանում խաղալ և պատրաստ է շատ բաների, բայց ուզում է ունենալ իր գրանցման երաշխիքը, որպեսզի օգոստոսին անօգնական վիճակում չհայտնվի։
«Բավարիան» այժմ պետք է ուսումնասիրի՝ արդյոք վերջնականապես հրաժարվել Նիկոյի հետևից գնալուց և բանակցություններ սկսել իր այլ տարբերակներից մեկի հետ՝ Ռեշֆորդը և Ռաֆա Լեաուն հնարավոր տարբերակներն են։ Գերմանացիները մեծ դժվարություններ են կրում բարձր մակարդակի եզրային հարձակվող ձեռք բերելու հարցում, ուստի տարօրինակ չէր լինի, եթե նրանք փորձեին Նիկոյի այս տարբերակը կենդանի պահել մինչև հուլիսի վերջ։