ad-banner-1

NIKE-ը զայրացած է Բարսելոնայի շուրջ ստեղծված իրավիճակից

Բարսելոնայի տեխնիկական հովանավորը՝ հայտնի ամերիկյան Nike ընկերությունը, դժգոհ է մնացել այն բանից, որ Բարսելոնան դեռ չի կարողացել նոր մարզահագուստը ներկայացնել ընթացիկ մրցաշրջանի որևէ պաշտոնական խաղում։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

Աղբյուրի տեղեկություններով՝ Լա Լիգան Բարսելոնային թույլ չի տվել Մալյորկայի և Լևանտեի հետ հանդիպումներում օգտագործել երեք տարբերակներից ոչ մեկը՝ բոլոր հավաքածուների և երկու մրցակիցների տնային մարզահագուստերի նմանության պատճառով։ Այդ պատճառով Ֆլիկի թիմը ստիպված է եղել խաղադաշտ դուրս գալ 2024-2025 մրցաշրջանի մարզաշապիկներով։

Նշվում է, որ բրենդին շատ է զայրացրել այս իրավիճակը, սակայն Nike-ի ներկայացուցիչները հասկանում են, որ այստեղ ակումբի մեղքը չկա։ Ակնկալվում է, որ Բարսելոնան կկարողանա ներկայացնել իր նոր տնային մարզահագուստը Ռայո Վալյեկանոյի հետ արտագնա խաղում։ Հաղորդվում է, որ կատալոնացիներն արդեն լիգայից թույլտվություն են ստացել։

David

Հեղինակ՝ David

Ես Դավիթ Գյուրջինյանն եմ՝ FCBarca.am կայքի հիմնադիրներից մեկը։

Պատասխանել