Սալահը վաճառքու՞մ, Բարսելոնան ակտիվ հետևում է
Վերջին օրերին անգլիական ֆուտբոլում լարվածությունը հասել է գագաթնակետին․ Լիվերպուլում ստեղծվել է աննախադեպ անկայուն իրավիճակ։ Ակումբում նկատվում են լուրջ ներքին խնդիրներ, հատկապես կապված թիմի գլխավոր աստղ Մուհամեդ Սալահի կարգավիճակի հետ։ Եգիպտացի հարձակվողը մի քանի խաղ շարունակ մնացել է պահեստայինների նստարանին, իսկ վերջին հանդիպման հայտացուցակում նրա անունը ընդհանրապես բացակայում էր։
Չնայած օրեր առաջ շրջանառվող լուրերը Սալահի հնարավոր վաճառքի մասին, ակումբը շտապեց դրանց արձագանքել ու պաշտոնապես հերքել։ Սակայն փակ դռների հետևում տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս, որ իրավիճակը շատ ավելի բարդ է, քան ներկայացվում է հանրությանը։
Indykaila News– ը հայտնում է, որ տարածված այն հաղորդագրությունը, թե Լիվերպուլը ցանկանում է պահպանել Սալահին, արվել էր բոլորին հանգստացնելու համար։ Աղբյուրները հայտնում են, որ ակումբային ղեկավարությունը վերանայել է իր որոշումները և պատրաստ է սկսել վաճառքը միայն գնահատված գումարին հասնելուց հետո։ Ավելին՝ ղեկավարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որ Սալահն արդեն վաճառված է։ Խոսքի իրավունք չի ստացել անգամ մարզիչը, ամեն բան որոշել է ղեկավարությունը։ Դրանից անմիջապես հետո նրանք կզբաղվեն Անտուան Սեմենյոյի հրաժարագրի կետը ակտիվացնելու գործընթացով՝ նրան որպես փոխարինող բերելու համար։
Սալահի գործակալը բացահայտել է, որ Լիվերպուլը գաղտնի բանակցություններ է վարել Պրեմիեր լիգայի ղեկավարության հետ՝ Սաուդյան Արաբիայի ակումբ տեղափոխվելու ուղղությամբ՝ շրջանցելով խաղացողին։ Ըստ ակումբային աղբյուրների՝ դա խիստ զայրացրել է եգիպտացի աստղին։
Սալահը այժմ պատրաստ է դիտարկել բոլոր հնարավոր տարբերակները, ներառյալ Բարսելոնան, Ռեալ Մադրիդը կամ Բավարիան։ Սակայն Սաուդյան Արաբիայի առաջարկը ֆինանսական առումով մնում է ամենագրավիչը։
Ըստ աղբյուրների՝ ակումբում սպասվում են լուրջ փոփոխություններ, և առաջիկա շաբաթները կարող են վճռորոշ լինել թե՛ թիմի կազմի, թե՛ ղեկավարության համար։
