
ԱկումբԱյլ
«Մենք տաղանդներ ենք ստեղծում, նրանք փնտրում են շուկայում». Լապորտան՝ «Բարսելոնայի» և «Ռեալի» մրցակցության մասին
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է «Ռեալի» հետ մրցակցության մասին։
«Մենք տարբեր զգացողություններ ունենք։ Նրանք ունեն իշխանության զգացում, մենք՝ ինքնության զգացում։ Յուրաքանչյուրն իրենն է պաշտպանում։ Մենք սնվում ենք այս մրցակցային կապից, բայց ինստիտուցիոնալ հարգանքով։ Մենք խաղադրույք ենք կատարում ֆուտբոլի զարգացման վրա հենց հիմքից։ Մենք տաղանդներ ենք ստեղծում։ Նրանք փնտրում են շուկայում։ Նրանք քիչ սեփական սաներ ունեն։ Սա մեզ հպարտություն է պարգևում, թե ով ենք մենք։ Մենք ավելին ենք, քան պարզապես ակումբ», – Լապորտայի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն։
Անցյալ մրցաշրջանում «Բարսելոնան» դարձավ Իսպանիայի չեմպիոն, իսկ «Ռեալը», իր հերթին, զբաղեցրեց երկրորդ տեղը։
Բաժանորդագրվե՛ք մեր ՏԵԼԵԳՐԱՄԻ ԱԼԻՔԻՆ