
Տրանսֆերներ
Մեկ պայման․ Բարսելոնան տուգանք կվճարի Մանչեսթեր Յունայթեդին
Եզրային հարձակվող Մարկուս Ռեշֆորդը մոտ է Բարսելոնա տեղափոխվելուն՝ մինչև 2026 թվականի հունիսը վարձակալության իրավունքով։ Կատալոնացիներն արդեն համաձայնեցրել են Մանչեսթեր Յունայթեդի հետ գործարքի պայմանները՝ հետագա գնման իրավունքով։
Ինչպես հայտնում է Barca Universal–ը՝ հղում անելով COPE-ի լրագրող Միգել Ռիկոյի խոսքերին, եթե Բարսելոնան չակտիվացնի տրանսֆերը գնելու տարբերակը, ակումբը ստիպված կլինի մոտ € 5 մլն փոխհատուցում վճարել։
Չմոռանաք միանալ մեր Տելեգրամ-ալիքին
Ռեշֆորդը համաձայնել է աշխատավարձի 30% կրճատմանը, սակայն նույնիսկ դրանով նա տարեկան կվաստակի մոտ € 14 մլն։ Ֆուտբոլիստի գնումը կատալոնացիներին կարժենա € 30-35 մլն։
Արդեն հայտնել էինք, որ Ռեշֆորդը սկսել է մարզումները կատալոնական ակումբի հետ: