
Մալյորկա – Բարսելոնա․ Ի՞նչ սպասել տարվա առաջին խաղից
Ինչպես արդեն գիտեք, Բարսելոնան այսօր սկսելու է 2025/26 մրցաշրջանը Լա Լիգայի առաջին տուրի՝ Մալյորկայի դեմ արտագնա հանդիպումով։
Վիճակագրություն
Բարսելոնան և Մալյորկան Իսպանիայի առաջնության շրջանակում հանդիպել են միմյանց 66 անգամ։ Այդ հանդիպումներից 43-ում հաղթել է Բարսելոնան, Մալյորկան` 13 անգամ, իսկ 11 հանդիպում էլ ավարտվել է ոչ ոքի։
Թիմերի միջև խաղերի գլխավոր ռմբարկուն Լիոնել Մեսսին է՝ խփած 16 գնդակով։ 12 գոլի հեղինակ է դարձել Սամուել Էտո’օն, ևս 7 գոլ խփել է Պատրիկ Կլյուվերտը։
Հետաքրքիր փաստ
2024/25 մրցաշրջանի թիմերի միջև կայացած երկրորդ հանդիպման ժամանակ գրանցվեց ռեկորդային մի ցուցանիշ․ Բարսելոնան այդ հանդիպման ընթացքում 40 հարված կատարեց Մալյորկայի դարպասի ուղղությամբ։
Իմ կանխատեսումը
Կարծում եմ՝ Բարսելոնան դժվարին պայքարում, այնուամենայնիվ, կհաղթի այսօրվա խաղում։ Սպասում եմ Բարսայի գնդակի տիրապետման տոտալ առավելությանը, բայց քանի որ Մալյորկան սիրում է Բարսելոնայի դեմ պաշտպանվել շատ ցածր գծով, կարծում եմ՝ կապտանռնագույների համար այնքան էլ հեշտ չի լինելու գոլի հեղինակ դառնալ։