ad-banner-1
Լուիս Էնրիկե–Բարսա

Լուիս Էնրիկե. Ես Կուլե եմ և Բարսելոնայի սոսիո

Չեմպիոնների լիգայի 2-րդ տուրի Բարսելոնա-ՊՍԺ նախախաղային ասուլիսին Լուիս Էնրիկեն միայն լավ խոսքերով է հիշել իր անցյալը Կատալոնիայում։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

«Ես կուլե եմ և սոսիո, դիտում եմ բոլոր հանդիպումները, և սա մի թիմ է, որին սիրում եմ հետևել, որովհետև հաճույք եմ ստանում»։

Այսպես է խոսել իր նախկին ակումբի մասին Բարսելոնայի նախկին ֆուտբոլիստը և մարզիչը, որի հետ վաղը գերլարված հանդիպում է ունենալու։

«Բարսելոնան իմ տունն է, ես ոչ մի վատ բան չեմ կարող ասել, ես նրանց միշտ երախտապարտ կլինեմ»։

Իր անցյալից բացի՝ Էնրիկեն հիշատակեց Պեդրիին, ում մարզել է, երբ Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչն էր։

«Պեդրին Հարրի Փոթերն է… հուսանք՝ վաղը չի բերի կախարդական փայտիկը»։

Hovo

Հեղինակ՝ Hovo