ad-banner-1
լուիս-դիաս-բավարիա

Լուիս Դիասը տեղեկացրել է Լիվերպուլին, թե ուր է ուզում տեղափոխվել

Լիվերպուլի կոլումբիացի վինգեր Լուիս Դիասը ոչ միայն ակումբի ղեկավարությանը տեղեկացրել է հեռանալու իր ցանկության մասին, այլև հասկացրել է, որ կցանկանար հնարավորության դեպքում միանալ Մյունխենի Բավարիային։

Sky Sport-ի թղթակից Ֆլորիան Պլետենբերգը նշում է, որ տրանսֆերը հավանության է արժանացել մյունխենյան ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանիի կողմից։

Չմոռանաք միանալ մեր Տելեգրամ–ալիքին։

Այս պահին Բավարիայի և Դիասի միջև դեռևս լիարժեք համաձայնություն չկա, սակայն հայտնի է, որ անձնական պայմանները խնդիր չեն հանդիսանում։ Ենթադրվում է, որ ֆուտբոլիստին կառաջարկվի պայմանագիր՝ նվազագույնը մինչև 2029 թվականը։

Գործարքի իրականացման գլխավոր խոչընդոտը մնում է ակումբների միջև համաձայնության հասնելը։ Այժմ ամբողջը կախված է նրանից, թե արդյոք Բավարիային կհաջողվի պայմանավորվել Լիվերպուլի հետ տրանսֆերի շուրջ։

Եթե գերմանական գրանդի հետ բանակցությունները ձախողվեն, Դիասը կարող է դիտարկել այլ տարբերակներ։ Նրա ծառայություններով շարունակում է հետաքրքրվել կատալոնական Բարսելոնան, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով ակումբը ներկա պահին չի կարողանա գրանցել նրա տրանսֆերը։

GORTEV

Հեղինակ՝ GORTEV

Ես Գոռ Թևոսյանն եմ՝ FCBarca.am կայքի հիմնադիրներից մեկը։

Պատասխանել